
Պուտինը հրաժարվել է քննադատել Համացանցի կարգավորման չինական մոդելը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հակված չէ Չինաստանին քննադատել Համացանցի ոլորտում գոյություն ունեցող սահմանափակումների համար, քանի որ երկրի բուռն զարգացումը պահանջում է համապատասխան կարգավորում։
«Մենք չպետք է քննադատենք այն, ինչ անում է Չինաստանը: 1,5 մլրդ մարդ: Գնացեք փորձեք նրանց կառավարել: Անցյալում Նապոլեոնն ասել է.
«Չինաստանը քնած է, եւ Աստված տա, որ նա որքան կարելի է երկար քնի»: Չինաստանն արդեն վաղուց արթնացել է, եւ այդ գործընթացները պետք է կառավարել»,-ասել է Պուտինը՝ Սանկտ Պետերբուրգում Համառուսաստանյան ժողովրդական ճակատի մեդիա համաժողովում պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում Չինաստանում Համացանցի սահմանափակումներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: