«Հայկական վերածնունդ» կուսակցությունը չի վիճարկելու ընտրությունների արդյունքները. հայտարարություն
Ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները և անհրաժեշտություն է առաջացել հնչեցնել քաղաքական գնահատականը:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը երախտագիտություն է հայտնում իր օգտին քվեարկած Հայաստանի Հանրապետության 58 000 քաղաքացիներին սկցբունքային դիրքերոշման և անկաշառ վերաբերմունքի համար: Այս ընտրությունները ցույց տվեցին վարչական ռեսուրսի լայնածավալ օգտագործումը, թաղային հեղինակությունների և օլիգարխիկ խմբավորումների ակտիվ ներգրավումը ընտրական գործընթացում, իսկ զանգվածային բնույթ կրող ընտրակաշառքի բազմակի բաժանումները, ներառյալ` ընտրության նախորդ գիշերը, վճռորոշ ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա:
Կուսակցությունը փաստում է, որ առաջին անգամ Հայաստանում քաղաքական կուսակցությունները, շնորհիվ հեռուստատեսային համակողմանի լուսաբանման, հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը, սակայն գաղափարական գործոնը իր դերը զիջեց նյութական և վարչական գործոններին:
Կուսակցությունը հայտարարում է, որ չի վիճարկելու ընտրությունների արդյունքները, չի մասնակցելու որևիցե ետընտրական հանրային միջոցատումների և հանրահավաքների: Կուսակցությունը շնորհավորում է և հաջողություն է մաղթում ԱԺ մուտք գործած բոլոր քաղաքական ուժերին և մաղթում է ազգանպաստ գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:
«Հայկական վերածնունդ» կուսակցություն