«Բոլոր նրանք, ովքեր Ջրառատում խախտել են օրենքը՝ ենթակա են պատասխանատվության». Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընտրությունները, բնականաբար, ենթադրում են մրցակցություն, սակայն մրցակցության վերածումը բռնության որևէ կերպ ընդունելի չի կարող լինել, և ես խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում ցանկացած անձի կողմից:

Անկախ քաղաքական պատկանելիությունից, զբաղեցրած պաշտոնից կամ ճանաչելիությունից բոլոր նրանք, ովքեր Ջրառատում խախտել են օրենքը՝ ենթակա են պատասխանատվության:

Ես տեղյակ եմ, որ իրավապահ մարմինները արդեն իսկ իրականացնում են անհրաժեշտ օպերատիվ և քննչական գործողությունները նշված դեպքին օբյեկտիվ և բազմակողմանի իրավական գնահատական տալու համար:

Վստահ եմ, որ հետագա զարգացումների մասին օրենքով թույլատրելի շրջանակներում իրավապահ մարմինները դեռ լրացուցիչ հրապարակային տեղեկություններ կտրամադրեն»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս