Ռուսաստանը Հայաստան կվերադարձնի հանրահայտ նկարիչ Վրուբելի գողացված աշխատանքը
Հանրահայտ նկարիչ Միխայիլ Ալեքսանդրովիչ Վրուբելի` Հայաստանից գողացված աշխատանքը կվերադարձվի: Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՌԴ Նախագահ Վլադմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսում:
«Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Վլադիմիր Պուտինին մեծանուն նկարիչ Վրուբելի «Դևը և հրեշտակը՝ Թամարայի հոգու հետ» ստեղծագործության հայտնաբերման համար, որը դեռ 1995 թվականից առևանգված է եղել Հայաստանից: Ռուսական համապատասխան մարմինների ջանքերի շնորհիվ այդ նկարը գտնված է: Վլադիմիր Պուտինը հայտնեց այդ նկարը Հայաստանին վերադարձնելու մտադրության մասին»,- ասել է Սերժ Սարգսյանը: