
Դամասկոսում առնվազն 25 մարդ է զոհվել ահաբեկչության հետևանքով. SANA

Դամասկոսում առնվազն 25 մարդ է զոհվել ահաբեկչական գործողության հետեւանքով: Այս տվյալները հրապարակել է SANA լրատվական գործակալությունը:
Ստացված տեղեկատվության համաձայն, մահապարտն իրեն պայթեցրել է Արդարադատության պալատում՝ քաղաքի հին մասի Համիդիա շուկայի մերձակայքում:
Կարգի պահապանները փորձել են կանգնեցնել ահաբեկչին, սակայն նրան հաջողվել է ճեղքելանցնել եւ մարմնին ամրացված պայթանյութը գործի դնել մարդկանց բազմության մեջ:
Նշվում է մեծ թվով տուժածների մասին, որոնցից շատերը ծանր վիճակում են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: