
Լոնդոնում բացվում է Միքելանջելոյի և Սեբաստիանոյի համատեղ աշխատանքին նվիրված ցուցահանդեսը

«Միքելանջելո եւ Սեբաստիանո» ցուցահանդեսը, որը պատմում է Վերածննդի իտալացի վարպետների ակտիվ համագործակցության մասին, մարտի 15-ին բացվում է Լոնդոնի Ազգային պատկերասրահում։
«Սա նկարիչների համատեղ աշխատանքի առաջին ցուցահանդեսն է, որոնց, թվում է, ոչինչ չէր կապում: Նշանավոր Միքելանջելո Բուոնարոտին եւ համեմատաբար քիչ հայտնի Սեբաստիանո դել Պիեմբոն պատկանում Էին տարբեր նկարչական դպրոցների, մեկը՝ ֆլորենտական, մյուսը՝ վենետիկյան: Սկզբում նրանք «ընկերություն էին անում» Միքելանջելոյի գլխավոր մրցակցի՝ Ռաֆայել Սանտիի դեմ, բայց հետո սկսեցին
իսկական ընկերություն անել», մամուլի աշխատակիցների համար կազմակերպված ցուցադրությանը պատմել է ցուցահանդեսի կազմակերպիչ Մատիաս Վայվելը:
Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 70 ցուցանմուշ՝ նկարիչների համատեղ արված նկարները, գործեր, որոնք նրանցից յուրաքանչյուրի կողմից արվել են առանձին, նկարներ, նամակներ եւ քանդակներ:
«Միքելանջելո եւ Սեբաստիանո» ցուցահանդեսը կտեւի մինչեւ հունիսի 25-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: