
Արտյոմ Մանուկյանը գիտակցության չգալով մահացել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ մարտի 6-ին, ժամը 5.35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Ռոստովյան և Արցախի փողոցների խաչմերուկից «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխել մոտ 39-ամյա տղամարդու:
Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 5.10-ին, Երևանի Արցախի փողոցի թիվ 8 շենքի մոտ տղամարդուն վրաերթի է ենթարկել «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ վրաերթի ենթարկված տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Մարտի 14-ին Ճանապարհային ոստիկանություն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ տուժող տղամարդը՝ 1978 թ. ծնված Արտյոմ Մանուկյանը, նույն օրը, ժամը 21-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն