2017-ին Ադրբեջանի հարկային եկամուտները նվազել են մոտ 15 տոկոսով
2017-ի հունվարփետրվարին Ադրբեջանի հարկային եկամուտները 14,74 տոկոսով նվազել են: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
2017-ի հունվարփետրվարին հարկատուների կողմից Ադրբեջանի պետական բյուջե կատարված վճարումները կազմել են 939 մլն 138 հազար 200 մանաթ:
2017ի առաջին երկու ամիսներին գրանցված ցուցանիշը 2016-ի հունվար փետրվարի համեմատ 162 մլն 359 հազար 400 մանաթով պակաս է եղել: