ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, հայտարարել , որ ներկայումս Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստություն չի ընթանում։
Հանրապետությունում մարտին սպասվում է նորմայի սահմաններին մոտ ջերմաստիճան: Տեղումների քանակը եւս նորմային մոտ կլինի:
Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կապիտոլիումում ելույթից առաջ փորձ անում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր արդյունավետությունը «հինգ» է գնահատել, սակայն իրեն «երեք» է նշանակել այն բանի համար, թե ինչպես է մարդկանց հասցնում իր գործողությունների կարևորությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իսլամաբադում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովում հայտարարել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպությունը և Իսլամական համագործակցության կազմակերպությունը պետք է վճռականություն ցուցաբերեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, տեղեկացնում է թուրքական ahaber.com.tr պարբերականը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դատավորների նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։
«Ողբերգության կրկնության բացառումը հնարավոր է միայն մրցակցային և ազատ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև ընտրական ինստիտուտի ժողովրդավարացման դեպքում»։
ԱՄՆ-ը կսկսի Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը գրաֆիկից շուտ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում ելույթի ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն։
Ռուսաստանը պետք է պատրաստվի նրան, որ անորոշ ժամանակ ապրի պատժամիջոցների պայմաններում: Արևմուտքում փորձում են «անմահացնել» պատճամիջոցները, սակայն ՌԴ-ն ունակ է ոչ վատ զարգանալ նաև այդ պայմաններում:
Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը հաջորդած 25-ամյա ժամանակահատվածում երկկողմ համագործակցության շրջանակներում արձանագրած առաջընթացի համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր ներգաղթային հրամանագրում Իրաքը կհանվի այն պետությունների ցուցակից, որոնց քաղաքացիները երկիր մուտքի սահմանափակումների են ենթարկվում: Այս մասին հայտնել է AP գործակալությունը:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը իր` Elton John AIDS հիմնադրամի (EJAF) 25 ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթին ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը: Հիմնադրամը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` նշելով, որ հպարտ է ներկայացնելու «Խոստումը» ֆիլմը:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային նշանակումներ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում: Այս մասին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:
«Զուգահեռ ներմուծում»-ը թույլ կտա ԵԱՏՄ երկրներում զգալիորեն նվազեցնել բազմաթիվ ներկրվող ապրանքների գները, այդ թվում՝ հինգ անգամ դեղամիջոցների, 2-3 անգամ՝ ավտոպահեստամասերի, օծանելիքի և կոսմետիկ արտադրանքի գները:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 28-ին, ժամը 15.30-ին, Երևանի Գրիբոյեդովի փողոցի 4 շենքից բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Կարեն Ս.:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում ելույթի ժամանակ հայտարարել է, որ իր վարչակազմը մտադիր է մանրազնին ստուգման ենթարկել երկիր մուտք գործող ներգաղթյալներին։
«Թող որեւէ մեկի մոտ չձեւավորվի այնպիսի մի պատկերացում, որ կա մի կոճակ, որը սեղմելու դեպքում չգիտես՝ ինչեր կլինեն: Կարծում եմ՝ դա բոլորս հասկանում ենք, եւ չի կարելի հերթական անգամ ընկնել անհարկի ակնկալիքների մեջ, որից հետո չստացվելու դեպքում մտածել՝ ինչու չեղավ»:
ԱՄՆ Ալաբամա նահանգում 73-ամյա վարորդը մխրճվել է կառնավալային Mardi Gras երթի մասնակիցների մեջ։
Արդեն 10 օրից ավելի է արտակարգ իրավիճակ է տիրում Երևան քաղաքում: Տիգրան Մեծ պողոտա 3-րդ շենքի բնակիչները ամեն օր աղոթում են, որ առանց այն էլ խալխլված շենքը պարսիկների օյինբազությունների հետևանքով չփլվի:
Վրաստանն ու Ադրբեջանը կստեղծեն սահմանային կոմիսարների ինստիտուտ։ Համապատասխան հուշագիրը կստորագրվի մոտ ժամանակներս Վրաստանի ՆԳՆ-ի և Ադրբեջանի պետական սահմանային ծառայության միջև, հայտնում է newsgeorgia.ge-ը։
Գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի ձերբակալման առնչությամբ Բեռլինում Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընը կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն:
Ադրբեջանի ԱԳՆ-ն զգալիորեն չի ընդլայնի «սև ցուցակը»` կապված ԼՂՀ-ում անցկացված հանրաքվեի անցկացման ժամանակ այնտեղ ժամանած 104 դիտորդների հետ, քանի որ նրանց մեծ մասը արդեն «նոն-գրատա» անձ է։
Գործարար պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Կարեն Շահմուրադյանը մինչ ՀՅԴ-ի ցուցակի հրապարակելը, «Իրավունք»-ին ասել էր, որ չի ցանկանում օրենսդիր գործունեությամբ զբաղվել, քանի որ «գործերը շատացել են, եղբայրը չի կարողանա հասցնել ամեն ինչ»։ ՀՅԴ-ի ցուցակը հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ ցուցակի վերջին համարը Շահմուրադյանն է։
Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի վերջին դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է կողմերի միջև բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման նպատակով։
«Զանգել էի ես ոստիկաններից մեկին՝ աղջիկ էր, ու պատրվակը դա էր, ինքը կանչեց ու ասեց, թե խի՞ եմ ես զանգահարել։ Էդ աղջկան հավանել էի, զանգել էի։ Ես էդ աղջկան ոչ վատ բան եմ ասել․․․ իմ գրածն էլ էդ աղջիկն ունի, թե ես ինչ եմ իրեն գրել, ես սկի չեմ զանգել»։
Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Միքայել Հ.-ն:
ԱՄՆ-ը ցանկանում է գտնել նոր ընկերներ և դաշնակիցներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ուղղված իր ելույթի ժամանակ։
Հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ՝ բացի տարբեր տրամաչափի ականանետերից և «Դ-44» տիպի հրանոթից, ադրբեջանական զինուժը կրակ է վարել նաև «TR-107» տիպի հրթիռահրետանային կայանքից (5 արկ):
Ռուսական «Իզվեստիա» թերթին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին պաշտոնական այցով կժամանի Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ: