ԱՄՆ-ն կուժեղացնի երկիր մուտք գործող ներգաղթյալների ստուգումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում ելույթի ժամանակ հայտարարել է, որ իր վարչակազմը մտադիր է մանրազնին ստուգման ենթարկել երկիր մուտք գործող ներգաղթյալներին։
ԱՄՆ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ում և մյուս երկրներում ահաբեկչությունները հիմնականում իրականացնում են ներգաղթյալները։
«Արդարադատության նախարարության տվյալներով՝ ահաբեկչության համար դատապարտված անձանց մեծ մասը եկվոր է եղել»,- ասել է Թրամփը։
Նա նշել է, որ մոտ ժամանակներս ԱՄՆ-ը կձեռնարկի նոր քայլեր՝ ապահովելու երկրի անվտանգությունը և սահմանափակելու նրանց մուտքը, որոնք «ԱՄՆ-ին ցանկանում են վնաս պատճառել»։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր երկիրը ապաստան ծառայի ծայրահեղականների համար»,- ընդգծել է Դոնալդ Թրամփը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թրամփը մոտ ապագայում կարող է նոր միգրացիոն հրամանագիր ստորագրել։