Հայտնի է Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման օրը
Ռուսական «Իզվեստիա» թերթին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին պաշտոնական այցով կժամանի Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ:
Թերթի տվյալներով, Հայաստանի ղեկավարը ՌԴ մայրաքաղաքում կգտնվի երկու օր: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն «Իզվեստիա»ին հաստատել է, որ նման հանդիպում է նախապատրաստվում:
Սարգսյանը եւ Պուտինը մտադիր են քննարկել երկկողմ համագործակցության հրատապ հարցերը, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրադրությունը: Բացի այդ, կողմերը մտադիր են ստորագրել մի շարք ներդրումային համաձայնագրեր:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՀՀ նախագահը պաշտոնական այցով Մոսկվա Է ժամանելու ՌԴի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:
«Պատրաստում ենք Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը», ասել է Լավրովը