Արդեն տեղեկացրել ենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանական բանակի փոխանցմամբ հակառակորդի կողմից ձեռնարկված արկակոծության արդյունքում, մարտի 1‐ին՝ ժամը 16:50‐ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան (Մարտունի) հատվածում բեկորային մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1980 թվականին ծնված Նվեր Յուրիկի Բաբաջանյանը:
«Լեսթերի» մարզական տնօրեն Ջոն Ռատկինը հուսով է, որ մարզչի ներկայիս պաշտոնակատար Կրեյկ Շեքսպիրը կգլխավորի թիմը, և ինքը կդառնա գլխավոր մարզիչ: Ավելի վաղ, որպես Ռանիերիի հնարավոր փոխարինողներ՝ նշվում էին Գուս Հիդինգը, Ռոբերտո Մանչինին և Նայջլ Փիրսոնը:
Անվտանգության փորձագետները պարզել են, որ խելացի արջուկներ արտադրող CloudPets-ը ձայնագրությունները պահել է միակ սերվերում՝ առանց նշանաբառի: Դրա հետեւանքով շուրջ երկու միլիոն աուդիոհաղորդումներ մատչելի են դարձել չարագործներին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 2-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Նոր Կյուրին համայնքի 1, 2, 3 փողոցների, Մարմարաշեն, Այնթապ, Ջրահովիտ, Արևաբույր համայնքների ջրամատակարարումը:
Պոգբան բարեկիրթ ձևով հրաժարվել է երկրպագուներին ստորագրություն տալ, բաց վերջիններս նրա վերաբերմունքը համարել են անհարգալից, նրա վրա ափսե են նետել և հարձակվել են ֆուտբոլիստի վրա: Սրճարանի անձնակազմը ոստիկանություն է կանչել, բայց երբ այն ժամանել է, կոնֆլիկտի մասնակիցներն արդեն սրճարանում չեն եղել:
«Մենք սկսում ենք լիամետրաժ ֆիլմ՝ երկու լոռեցի տղաների մասին, որոնց կոկորդը թասիբով է լցված: Նրանք վրեժ լուծելու, պատիվը վերականգնելու համար հասնում են մինչև Մոսկվա: Ճանապարհին հանդիպում են մեծ դժվարությունների, արգելքների, որոնք հաղթահարում են տղամարդավարի: Ֆիլմի հերոսները գյուղացու այն տեսակն են ներկայացնում, որն այսօր կամ մոռացված է, կամ արհամարհված»:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի 24-ամյա բնակչին՝ Թլիկ գյուղի մոտ 1997 թ. ծնված, Երևանի բնակիչ Կառլեն Գրիգորյանի սպանության համար։
Ուրուգվայում, Չիլիում, Պերուում և Պարագվայում, որտեղ Հայաստանի դեսպանի նստավայրը համատեղության կարգով Բուենոս Այրեսն է (Արգենտինա) ղարաբաղյան հարցը բավական լայն է ներկայացված:
Հայաստանում 2017 թվականի հունվարին ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 14 մլն 439,6 հազար մարդ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2016 թվականի համանուն ժամանակահատվածում այն նվազել է 4,5 տոկոսով:
Մարտի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի և արտերկրում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների, գլխավոր հյուպատոսների հերթական հավաքի մասնակիցներն այցելեցին Արցախ:
«ԼՂ հակամարտությունը նոր փուլ է թևակոխել 2016թ. ապրիլյան լարվածությունից հետո»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Պրահայի «Эхо Кавказа» լրատվական ծառայության քաղաքական վերլուծաբան, քաղաքագետ Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում բռնկված լարվածությանը։
Հենրիխ Մխիթարյանը աշխարհում ամենաշատ` 7 լեզուների տիրապետող ֆուտբոլիստն է:
Ամերիկյան մասնավոր Space Exploration Technologies ընկերությունը՝ հայտնի որպես SpaceX հայտարարել է, որ մինչև 2018 թվականի վերջը ծրագրում է կազմակերպել երկու զբոսաշրջիկների ուղևորություն դեպի տիեզերք, որը կներառի պտույտ լուսին մոլորակի շուրջ: Ընկերության գլխավոր տնօրեն Էլոն Մասքին հրաժարվել է նշել ուղևորների անունները կամ որքան են նրանք վճարելու այդ ուղևորության համար, սակայն նշել է, որ գումարը բավականին մեծ է:
«Ազատ պետությունները մարդկանց կամաարտահայտման լավագույն միջոցներն են եւ Ամերիկան հարգելու է բոլոր երկրների իրավունքը՝ ընտրել սեփական ուղին։ Իմ աշխատանքն աշխարհը ներկայացնելը չէ։ Իմ աշխատանքն է ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգները»։
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ֆրանսիական Lequipe-ի հետ զրույցում նշել է, որ կատալոնական թիմի՝ Մեսսից կախված լինելը ոչ թե թերություն է, այլ առավելություն:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն 2017 թվականի մարտի 1ին այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին։
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստեփանակերտում դեսպանահավաքի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ:
Ադրբեջանական զինյալ ուժերը ո՛չ միայն փորձ չկատարեցին իրենց սպաների եւ զինվորների դիերը վերադարձնելու, այլեւ ադրբեջանական դիակներ ներառած չեզոք գոտին շարունակեցին կրակի տակ պահել: Փաստորեն, ռազմագերու գոյությունը ուրանալով, թե սպանված զինվորների դիակների ուղղությամբ կրակելով Բաքուն ներկայացնում էր ադրբեջանական յուրահատուկ դրսեւորումները` սեփական զինվոր հասկացողության նկատմամբ:
Այս եռյակից առաջնայինը «Բորուսիայի» գաբոնցի ռմբարկուն է, ով ինքն էլ դեմ չէ այս ամռանը փոխել ակումբը: Ինչ վերաբերում է Մուսակյոյի տրանսֆերին, ապա այստեղ «Միլանի» հետ պատրաստ է մրցակցել «Չելսին», ով այս ֆուտբոլիստի հետ կապված իր պլաններն ունի:
Հայաստանում 2017 թվականի հունվարին մշակող արդյունաբերության ծավալները կազմել են 53 մլրդ 606.8 մլն դրամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայան, այն նախորդ տարվա համանուն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 19.4 տոկոսով:
Շփման գծի չեզոք գոտուց ադրբեջանցի զինծառայողների դիակների դուրսբերման առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:
Մոտ ժամանակներս Suning-ի իրավաբաններն իտալացու պայմանագիրը չեղարկելու վերաբերյալ բանակցություններ կվարեն «կապույտների» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ: Որպես Կոնտեի «Չելսիից» հեռանալու պատճառներից մեկը՝ նշվում է ոչ իդեալական հարաբերությունները ղեկավարության հետ:
Երկմետրանոց Handle-ը զարգացնում է վայրկյանում մինչև 14,5 կիլոմետր արագություն և կարող է ցատկել մինչեւ 1,2 մետր բարձրություն: Հունվարի վերջին Boston Dynamics ռոբոտատեխնիկական ընկերության նախագահ և հիմնադիր Մարկ Ռայբերտը նաև ներկայացրել է անիվներով երկոտանի ռոբոտ:
Հայտնի են Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող բանակցությունների 3-րդ փուլի անցկացման ժամկետները:
Կոկորդի քաղցկեղն առաջանում է մի շարք պատճառներով, առաջին հերթին՝ ախտահարելով 50 տարեկանից բարձր անձանց։ Հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց շրջանում։ Կարևոր է իմանալ կոկորդի քաղցկեղի վաղ նշանները և նկատի ունենալ, որ այն, ինչ ձեզ կարող է «սովորական» հերպես, խոց, կոկորդի բորբոքում թվալ, կարող է վտանգավոր հիվանդության նշաններից մեկը լինել։
«Մենք էլ ենք ցավում, ոստիկաններն էլ են ցավում, որ «Մարտի 1»-ը տեղի ունեցավ»,-«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին նվիրված խաղաղ երթի ժամանակ «Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում անդրադառնալով հարցին, թե ոստիկանապետի՞ գաղափարն է, որ ոստիկաններն այս տարի եւս ծաղիկներով մասնակցեն խաղաղ երթին, ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա ռուսական «Ռոստովի» հետ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ:
«Khalid 10» ինտերնետային ալիքը ներկայացրել է ֆուտբոլային աշխարհի 14 ներկայացուցիչների`որոնք տիրապետում են 4 և ավելի լեզուների:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու 2017 թվականի փետրվարի 14-ին Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում 2 անձի մահվան պատճառ հանդիսացած խանութի փլուզման պատճառները։