«ԱՄՆ-ը ցանկանում է գտնել նոր ընկերներ և դաշնակիցներ». Թրամփ
ԱՄՆ-ը ցանկանում է գտնել նոր ընկերներ և դաշնակիցներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ուղղված իր ելույթի ժամանակ։
«Ամերիկան ցանկանում է նոր ընկերներ գտնել և համագործակցություն հաստատել, երբ ընդհանուր շահերը հատվում են։ Մենք ցանկանում ենք ներդաշնակություն և կայունություն, այլ ոչ թե պատերազմ և հակամարտություն»,- ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ ներկայումս ԱՄՆ-ը ընկերություն է անում նախկին թշնամիների հետ։
«Մեր առավել մտերիմ ընկերներից ոմանք կանգնել էին բարիկադների մյուս կողմում տասնամյակներ առաջ համաշխարհային պատերազմների ժամանակ։ Պատմությունը մեզ պետք է հավատ տա, որ նոր աշխարհ ստեղծելը հնարավոր է»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Նա նաև հայտարարել է, որ չի ցանկանում մարմնավորել ողջ աշխարհը, սակայն ցանկանում է մարմնավորել ԱՄՆ-ը։