Թրամփն Իրաքը հանել է ԱՄՆ մուտքի սահմանափակումների ենթարկված երկրների ցուցակից. AP

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր ներգաղթային հրամանագրում Իրաքը կհանվի այն պետությունների ցուցակից, որոնց քաղաքացիները երկիր մուտքի սահմանափակումների են ենթարկվում: Այս մասին հայտնել է AP գործակալությունը:

Ըստ կայքի՝ դա տեղի է ունեցել Սպիտակ տան վրա պաշտպանության նախարարության եւ Պետդեպարտամենտի ճնշման արդյունքում: Դրանց ներկայացուցիչները Թրամփին կոչ են արել վերանայել իր դիրքորոշումը, քանի որ Իրաքը հանգուցային դերերից մեկն է խաղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

Ըստ որում նշվում է, որ մնացած վեց երկրները, որոնք ավելի վաղ հիշատակվել էին ցուցակում, այդպես էլ կմնան այնտեղ: Գործակալության տեղեկատվությամբ՝ նոր հրամանագիրը կներկայացվի մարտի 1-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031