Արմեն Սարգսյանը հանդիպել է Դեյվիդ Լիդինգթոնի հետ

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը փետրվարի 27–ին հանդիպեց բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Դեյվիդ Լիդինգթոնի հետ։

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը հաջորդած 25-ամյա ժամանակահատվածում երկկողմ համագործակցության շրջանակներում արձանագրած առաջընթացի համար:

Կողմերը քննարկեցին հայ-բրիտանական փոխգործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև մտքեր փոխանակեցին Հայաստանում ապրիլին նախատեսված խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև խորհրդարանական կառավարման ձևին Հայաստանի անցման գործընթացում բրիտանական փորձի օգտավետության շուրջ։

Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը Դեյվիդ Լիդինգթոնին ներկայացրեց Արցախյան հիմնախնդրին առնչվող վերջին զարգացումները, մասնավորապես, ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները և դրանց հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031