Բաժիններ՝

Վրաստանն ու Ադրբեջանը մտադիր են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը

Վրաստանն ու Ադրբեջանը կստեղծեն սահմանային կոմիսարների ինստիտուտ։ Համապատասխան հուշագիրը կստորագրվի մոտ ժամանակներս Վրաստանի ՆԳՆ-ի և Ադրբեջանի պետական սահմանային ծառայության միջև, հայտնում է newsgeorgia.ge-ը։

Ինչպես հայտնում է կայքը, համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլիի և Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար Էլչին Գուլիևի հանդիպման ժամանակ, որը նախօրեին կայացել էր Թբիլիսիում։

Ինչպես ասվում է Վրաստանի ՆԳՆ-ի կայքում, այդ մարմինը կմիավորի երկու երկրների սահմանային գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով կարգավորել սահմանային դեպքերը։

«Մեր նպատակն է ավելի ուժեղացնել պետական սահմանների վերահսկողությունը և խորացնել երկու երկրների միջև ապագա համագործակցությունը, ինչն իր հերթին կնպաստի մեր երկրների անվտանգությանը։ Պետք է նշեմ, որ մոտ ապագայում համաձայնագիր կստորագրենք սահմանային կոմիսարների ինստիտուտի ստեղծման մսաին, ինչը կարգի կբերի հարևան երկրների միջև սահմանային պատահարների կարգավորումը ու արագացումը»,- հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս