Թրամփն իր աշխատանքը «հինգ» է գնահատել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր արդյունավետությունը «հինգ» է գնահատել, սակայն իրեն «երեք» է նշանակել այն բանի համար, թե ինչպես է մարդկանց հասցնում իր գործողությունների կարևորությունը։
Այս մասին նա հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում։
Թրամփի խոսքերով՝ իր աշխատանքի համար ինքն իրեն պատրաստ է տալ A գնահատական («հինգ»՝ ըստ ամերիկյանի)՝ ընդգծելով, որ արդյունքը միշտ կարևոր է։
Ընդ որում՝ նա խոստովանել է, որ ինքը ոչ միշտ է կարողանում արդյունավետորեն պատմել այս կամ այն որոշումների մասին։ Դրա համար նա իրեն C+ («3+») է նշանակել։
«Ենթադրում եմ, ես շատ հիանալի բաներ եմ արել, բայց կարծում եմ, որ ես և իմ մարդիկ բավական լավ ենք բացատրել ամերիկացիներին»,- ասել է Թրամփը։