Բաժիններ՝

Սպիտակ տունը հերքել է Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստման մասին լուրերը

ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, հայտարարել , որ ներկայումս Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստություն չի ընթանում։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։

Այդկերպ Թրամփի ադմինիստրացիայի ներկայացուցիչը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովի խոսքերը, որը հայտարարել էր, թե երկու երկրների նախագահների հանդիպման գործընթացը մեկնարկել է, սակայն հանդիպման տեղի ու ժամանակի մասին դեռ վաղ է խոսելը։

Նրա խոսքով՝ այդ հարցը քննարկվել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Բոննում կայացած հանդիպմանը։
Լավրովն ու Թիլերսոնն առաջին բանակցություններն անցկացրել էին G20-ի նախարարական նիստի շրջանակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031