Թուրքիայի Մուղլա քաղաքում դատական գործընթաց է սկսվել 44 անդամից բաղկացած խմբի մասնակիցների նկատմամբ, որոնք հարձակում էին նախապատրաստել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նկատմամբ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
«Սա պատմական ասուլիս է, որովհետև այս օրվան տասնամյակներ ենք սպասել: Այս օրն իրականություն դարձավ, և մենք արդեն անհամբեր ենք, որպեսզի ավարտուն տեսքով տեսնենք մեր նոր շենքը»,- այսպես է մեկնարկում այսօր հրավիրված մամուլի ասուլիսը Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը՝ լրագրողներին ներկայացնելով թատրոնի շենքի խնդրի լուծմամբ պայմանավորված Մնջախաղի պետական թատրոնի ծրագրային նոր շեշտադրումներն ու ընթացիկ տարվա աշխատանքները:
Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունն օրերս մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր փորձն է կանխել: Այսպես, փետրվարի 16-ին «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետում ՊԵԿ աշխատակիցները «Rapiskan» ռենտգեն համակարգով զննման են ենթարկել Ռուսաստանից Հայաստան տեղափոխվող «Ռոզա-Անի» ՍՊԸ-ին պատկանող բեռը և խոշոր խախտում արձանագրել:
Քաղաքագետն ասաց, որ միայն կարող ենք ողջունել ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը, որովհետև ըստ նրա՝ այս պահին տարածաշրջանում կարևոր ճանապարհները փակ են՝ ռուս-վրացական, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական. «Դրանցից մեկի բացումը, օրինակ՝ ռուս-վրացական սահմանի, իհարկե, կփոխի մթնոլորտը»:
Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի վերանայված նախագիծը ներառում Է այն յոթ երկրները, որոնք հիշատակված Էին հրամանագրի առաջին վարկածում, հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցչին:
«Միջկուսակցական քննարկումներ բանակում չեն լինելու և մենք էլ չենք մտցնելու: Ավելին, զգուշացնում եմ բոլորիդ, որ նման փորձերն ուղղակի պատժվելու են»:
Իրանում փորձարկել են կատարելագործված հրթիռներ, հայտնում է իրանական «Թասնիմ» գործակալությունը։
«Այսօր մեր ազգային ազատագրական շարժման և պետականության վերակերտման սկիզբն է։ Սա քայլ առաջ է մեր պետականաշինության գործում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բակո Սահակյանը։
Փետրվարի 20-ին, ժամը 12:14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Սևանի փողոցի թիվ 7 տանը:
«Հանդիպումներ եմ ունեցել ՀԱԿ կուսակցության անդամների հետ: Ես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ եմ հանդիպել, հետո Լևոն Զուրաբյանի: Ինձ ասում են միավորվենք, ցուցակում 3 մարդ մեզանից լինի, մեկը` ձեզանից: Ես չհամաձայնեցի այդ տարբերակին»,- նշեց Բագրատյանը:
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսն այցով մեկնել է Բաղդադ ու հայտարարել, որ ԱՄՆ-ը ոտնձգություններ չի կատարում իրաքյան նավթի նկատմամբ, հայտնում է AP-ը։
«Երբևիցե դուք չսպասեք, որ Հայաստանը հաջողության հասնի, որովհետև ոչ թե դուք, այլ մենք բոլորս իրար հետ այսպիսին ենք, մեր հիմնական հարցերը թողած՝ ման ենք գալիս բառեր, բառակապակցություններ: Իսկ ինչո՞ւ, օրինակ, չեք խոսում այն մարդու մասին, որը ստիպում էր, որ ասենք՝ «այլընտրանք» է, դրա մասին խոսեք»: Նա չցանկացավ մանրամասնել, թե ով է ստիպել ասել «այլընտրանք»:
Այս տարի Գերմանիայից կարտաքսվեն ռեկորդային թվով ներգաղթյալներ, հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վարչակազմի ղեկավար Պետեր Ալթմայերը։
Ադրբեջանի և Պակիստանի միջև գոյություն ունեն լավ հարաբերություններ, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Այս մասին ադրբեջանական Report կայքի հետ զրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանական արդյունաբերության նախարար Ռանա Թանվիր Հուսեյնը։
«Երբ մենք նայում ենք բուհերի բյուջեների կառուցվածքին, տեսնում ենք, որ մոտ 20 տոկոսը պետության ֆինանսավորումն է, մնացածն ուսանողներից գանձված վարձավճարներն են: Այս մոտեցումը չի կարող հեռանկարային լինել, որովհետև բուհը ուղիղ գծով կախված է ուսանողի վճարած ուսման վարձից: Սա շատ վտանգավոր միտում է նաև կրթության որակի տեսանկյունից, որովհետև նման իրավիճակում բուհը ոչ մի դեպքում չի ուզում հրաժարվել վատ սովորող ուսանողից»:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ ԼՂՀ վարչապետը մասնավորապես ասաց. «1988 թվականի փետրվարին մենք գիտեինք, որ միջազգային հանրության հետ կապված բարդ խնդիրներ ենք ունենալու։ Ամենակարևորն այն է, որ մենք այս սահմանադրական փոփոխություններն անում ենք առաջին հերթին մեզ համար, որպեսզի կարողանանք կառուցել այնպիսի երկիր, որտեղ ապրելը հաճելի լինի»,- ընդգծեց Հարությունյանը։
Ռուսաստանը հետ չի մնում ԱՄՆ-ից գերարագ ուղղաթիռի ստեղծման ոլորտում, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, տեղեկացնում է Interfax-ը։
Նյու Յորքում տեղի է ունեցել բողոքի ակցիա, որը կրել է «Այսօր էլ ես եմ մուսուլման» կարգախոսը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Իրանը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությունը համարում է ոչ կառուցողական ու ենթադրում, թե տարածաշրջանում անկայունության ու անվտանգության բացակայության հարցում մեղավոր է հենց Թուրքիան ու մի շարք այլ երկրներ, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին։ Այս մասին հայտնում է Trend-ը։
Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
Ադրբեջանի Լերիքի շրջանի բնակիչ Էլդանիզ Գուլիևը հայտարարել է Հայաստան տեղափոխվելու իր մտադրության մասին, հայտնում է minval.az-ը՝ վկայակոչելով բլոգեր Ազադ Կազիմովին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ռուսական UTair ընկերությունը կգործարկի նոր սակագին, որով տոմսերը կվաճառվեն առանց թռիչքի հստակ ժամի՝ 50 տոկոս զեղչով։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով ընկերությանը։
Թբիլիսիում երեկ անցկացվել է բողոքի զանգվածային ակցիա՝ ի պաշտպանություն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի, ինչպես նաև երկրում ազատ խոսքի իրավունքի, հայտնում է DW-ն։
Ստեփանակերտի 3/8 ընտրատեղամասում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասնակցության մեծ ակտիվություն է նկատվում:
Աշխարհում խոշորագույն մասնավոր առագաստանավի վրա, որը պատկանում է ռուսաստանցի միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոյին, կալանք է դրվել, հայտնում է Yacht Harbour պարբերականը։
«ԱՄՆ-ը զենք է մատակարարում աշխարհի առնվազն հարյուր պետությունների, ինչը մեծապես ավելի շատ է, քան մյուս բոլոր արտահանողների դեպքում»,- նշել է SIPRI-ի զենքի եւ ռազմական ծախսերի գծով ծրագրի տնօրեն Օդ Ֆլյորանը:
«Գերմանիայից եկած դիտորդական խումբը շատ բարձր գնահատեց ընտրության ընթացքը: Ընտրությանը մասնակցում են թե երիտասարդները, թե մեծահասակները: Որևէ խախտում դեռևս չի արձանագրվել»,- ընդգծեց Պետրոսյանը:
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի ձերբակալության 72 ժամը կլրանա այսօր` ժամը 18:00-ին:
«Այս տարի կառավարությունն աշխատում է բազմաթիվ ուղղություններով, որպեսզի այս ոլորտում ունենանք աննախադեպ աճ»։