Այս պահին Արա Օսկանյանի ձերբակալության մեջ քաղաքական պատվեր չեմ տեսնում. պաշտպան. tert.am
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի ձերբակալության 72 ժամը կլրանա այսօր` ժամը 18:00-ին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արա Օսկանյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
Հարցին, թե արդեն քննվե՞լ է Արա Օսկանյանի խափանման միջոցի ընտրության հարցը, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց.« Տեղյակ չեմ, թե ինչ որոշում է կայացրել վարույթ իրականացնող մարմինը»:
Դիտարկմանը, թե Արա Օսկանյանի ձերբակալությունը դիտվում է որպես քաղաքական պատվեր, արդյոք դա այդպե՞ս է, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց. «Այս պահին ես նման բան չեմ տեսնում»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։