Բաժիններ՝

Ադրբեջանի բնակիչը հայտնել է Հայաստան տեղափոխվելու մտադրության մասին

Ադրբեջանի Լերիքի շրջանի բնակիչ Էլդանիզ Գուլիևը հայտարարել է Հայաստան տեղափոխվելու իր մտադրության մասին, հայտնում է minval.az-ը՝ վկայակոչելով բլոգեր Ազադ Կազիմովին։

Նա հայտնում է, որ Գուլիևը Facebook-ի իր էջում տեղադրել է հայտարարություն՝ ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Իր հայտարարությունում Գուլիևը պատմում է այն մասին, որ Լերիքի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Ռովշան Բագիրովը բռնությամբ իրենից խլել է իր սեփական հողը։ Հուսահատված Էլդանիզ Գուլիևը հայտարարել է, որ նշված իրավիճակից միակ ելքը Հայաստան տեղափոխվելն է։

Ըստ նրա՝ Ադրբեջանում իր բողոքները «միևնույն է, ոչ ոք չի քննի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728