
Արտակարգ դեպք Արմավիրի մարզի Արտաշար գյուղում. դպրոցի աշակերտները թունավորման ախտանիշներով դպրոցից տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 5 հոգին գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Ըստ հիվանդանոցի բժիշկների՝ նրանք վիճակը միջին ծանրության է։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։