Բաժիններ՝

Բողոքի զանգվածային ցույցեր Վրաստանում՝ ի պաշտպանություն ազատ խոսքի իրավունքի

Թբիլիսիում երեկ անցկացվել է բողոքի զանգվածային ակցիա՝ ի պաշտպանություն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի, ինչպես նաև երկրում ազատ խոսքի իրավունքի, հայտնում է DW-ն։

Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, հավաքվել են հեռուստաալիքի աշխատակիցները, քաղաքական ուժերի, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու ակտիվիստներ։

Բողոքի ակցիային մասնակցել է մոտ 30 հազար մարդ։ Ելույթները ավարտվել են առանց արտակարգ դեպքերի։

«Խոսքի ազատությունը կարգախոս չէ, դա վրացի ժողովրդի ընտրությունն է։ Եթե տարբեր տեսակետներ չլինեն, դա կլինի կառավարության հայացքը։ Դա կլինի ոչ թե ժողովրդավարություն, այլ բռնապետություն»,- ակցիայի ժամանակ հայտարարել է հեռուստաալիքի գլխավոր տնօրենի տեղակալ Զաալ Ուդումաշվիլին։

Նախօրեին հեռուստաընկերությունը դադարեցրել էր հեռարձակումը՝ ի նշան բողոքի ու կոչ արել դուրս գալ ցույցի։

Ներկայում հեռուստաալիքը ղեկավարվում է Կարամանիշվիլի եղբայրների կողմից, որոնք ապրում են արտերկրում։ Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ «Ռուսթավի-2»-ի իրական սեփականատերը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս