Բաժիններ՝

Թուրքիայում դատում են Էրդողանի վրա հարձակման կազմակերպիչներին

Թուրքիայի Մուղլա քաղաքում դատական գործընթաց է սկսվել 44 անդամից բաղկացած խմբի մասնակիցների նկատմամբ, որոնք հարձակում էին նախապատրաստել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նկատմամբ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

2016թ. հուլիսի 15-ի գիշերը, երբ Թուրքիայում իրականացվել էր պետական հեղաշրջման փորձ, ապստամբ զինվորականները հարձակվել էին Մարմարիսում գտնվող հյուրանոցի վրա, որտեղ հանգստանում էր Էրդողանը։

Հարձակումն իրականացվել էր մի քանի րոպե անց, երբ Էրդողանը լքել էր հյուրանոցը։
Գործակալության հաղորդմամբ՝ գործով անցնում է թուրք իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի 47 կողմնակից, որոնցից 3-ի նկատմամբ հետախուզություն է հայտարարվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս