
Նյու Յորքում անցկացվել է մուսուլմանների բողոքի ակցիա՝ ընդդեմ Թրամփի հրամանագրի

Նյու Յորքում տեղի է ունեցել բողոքի ակցիա, որը կրել է «Այսօր էլ ես եմ մուսուլման» կարգախոսը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Թայմս-Սքվերում անցկացված ակցիային մասնակցել է մոտ 1000 մարդ։
Ակցիայի մասնակիցները դեմ են հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը, որն արգելել է ԱՄՆ մի շարք մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքը։