81,5 միլիոն դրամից՝ 224.000 դոլարից ավելի գումար է հատկացվել Տիկնիկային թատրոնին՝ Կապանում Անկախության օրը նշելու համար

Հայաստանը սեպտեմբերի 21-ին կնշի Անկախության 35-րդ տարեդարձը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է Անկախության օրվա առիթով սեպտեմբերի 19-ին միջոցառում կազմակերպել Կապան համայնքում։

Այս նպատակով «Ազգային տիկնիկային թատրոնը» 81 միլիոն 540 հազար դրամ կստանա ԿԳՄՍ նախարարությունից՝ դրամաշնորհի տեսքով։ Համապատասխան պայմանագիրը կողմերը կնքել են սեպտեմբերի 4-ին։

ՊՈԱԿ-ն այս գումարով նախատեսում է «Անկախության օրը Կապանում» համերգային ծրագիր իրականացնել՝«Դո ֆա մի», «Ռեդ լայն», «Ռեինկարնացիա» և «Նեմրա» երաժշտական խմբերի մասնակցությամբ։  Պայմանագրից տեղեկանում ենք՝ միջոցառումը նշելու են սեպտեմբեր 19-ին, միջոցառման մասնակիցների և հանդիսատեսի ակնկալվող թիվն առնվազն 7,000 մարդն է։

Նշվում է, որ սրանով Սյունիքի մարզի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենան մասնակցելու մշակութային և համերգային միջոցառմանը՝ իրենց համայնքում, կընդգծվի Կապան քաղաքի դերը, որպես Հայաստանի Հանրապետության կարևոր մշակութային կենտրոններից մեկի՝ խթանելով մարզերում մշակութային կյանքի զարգացումն ու ապակենտրոնացումը, և այլն։

Կարդացեք նաև

Հիշեցնենք՝ 168am-ն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ  ՊՈԱԿ-ի տնօրենն Արտաշես Բաբայանն է,  որը հայտնի է ոչ միայն՝ նախկին տնօրեն, այժմ՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի որդին լինելու հանգամանքով, այլև 2018 թվականից առ այսօր Նիկոլ Փաշինյանին սատարելու պատճառով։

2022 թվականից է Արտաշես Բաբայանը զբաղեցնում է ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը։ Նրա նշանակումը, ըստ պետգնումների armeps համակարգի, նաև «բարեբեր» է եղել թատրոնի համար․ իրար հետևից դրամաշնորհներ ու մեկ անձ գնման ընթացակարգով բազմաթիվ պայմանագրեր են կնքվել թատրոնի հետ։ Ինչի մասին մենք դեռ առաջիկայում առիթներ կունենանք դարձյալ արձանագրումներ անելու։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930