Բաժիններ՝

«Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը միշտ ուղղված է եղել հարևան երկրների կայունությանն ու ամրապնդմանը աջակցելուն». Իրանի ԱԳՆ-ն հակադարձում է Չավուշօղլուին

Իրանը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությունը համարում է ոչ կառուցողական ու ենթադրում, թե տարածաշրջանում անկայունության ու անվտանգության բացակայության հարցում մեղավոր է հենց Թուրքիան ու մի շարք այլ երկրներ, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին։ Այս մասին հայտնում է Trend-ը։

Չավուշօղլուն Մյունխենի Անվտանգության համաժողովում հայտարարել էր, թե Իրանը ձգտում է Իրաքն ու Սիրիան դարձնել շիական պետություններ՝ դրանով իսկ ապակայունացնելով տարածաշրջանում իրավիճակը։

Կասեմին հակադարձել է Չավուշօղլուին՝ նշելով, որ նրանք, ովքեր փայփայում են կայսրության վերականգնման մասին երազանքներ, ձեռնարկում են ներխուժումներ, անօրինական ու ոչ լեգիտիմ միջոցառումներ, աջակցում են ահաբեկչական խմբավորումներին, արյունահեղություն կատարում ու տարածաշրջանում մեծացնում լարվածությունն ու անկայունությունը, չեն կարող պատասխանատվություն ստանձնել ու մեղադրել մյուսներին։

Կասեմին ընդգծել է, որ Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը միշտ ուղղված է եղել հարևան երկրների ու բոլոր երկրների կայունությանն ու ամրապնդմանը աջակցելուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս