Վերացվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի արտադրատեսակներից մեկի կասեցումը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող (Շիրակի մարզ, Ամասիա) կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթի՝ «Կաթ պարունակող կաթնային յուղի փոխարինիչով մթերք պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով» արտադրատեսակի, արտադրության կասեցումը:
Նշված արտադրատեսակում նախկինում հայտնաբերված խախտումները չեն եղել, ինչը հաստատվել է լաբորատոր փորձաքննությամբ:

