Բաժիններ՝

Նագոյայում տեղացած հորդառատ անձրևների պատճառով ավելի քան 40 մարդ է տուժել

Երեքշաբթի օրը Նագոյա քաղաքի վրա տեղացած հորդառատ անձրևների հետևանքների պատճառով ավելի քան 40 մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է Kyodo գործակալությունը։

Բացի այդ, վնասվել է շուրջ 200 ավտոմեքենա, քանի որ դրանք հայտնվել են ջրի տակ, որի մակարդակը կտրուկ բարձրացել է տեղատարափի պատճառով։

Բազմաթիվ մարդիկ երեքշաբթի չեն կարողացել տուն վերադառնալ հասարակական տրանսպորտի աշխատանքի խափանումների պատճառով և ստիպված են եղել գիշերն անցկացնել տնից դուրս։

Տեղատարափի ընթացքում Նագոյայում հայտարարվել է վտանգի առավելագույն՝ հինգերորդ մակարդակ։ Դա նշանակում է, որ խոշոր գետերը դուրս են եկել ափերից, և վտանգավոր շրջաններում գտնվող մարդիկ պետք է անհապաղ տարհանվեն կամ տեղափոխվեն ավելի անվտանգ վայր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930