
«Մենք Իրաքում չենք գտնվում նավթի համար». Պենտագոնի ղեկավար

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսն այցով մեկնել է Բաղդադ ու հայտարարել, որ ԱՄՆ-ը ոտնձգություններ չի կատարում իրաքյան նավթի նկատմամբ, հայտնում է AP-ը։
«Մենք բոլորս Ամերիկայում վճարում ենք մեր նավթի ու գազի դիմաց, և ես վստահ եմ, որ մենք կշարունակենք դա անել ապագայում։ Մենք Իրաքում այն բանի համար չենք, որ գրավենք ինչ-որ մեկի նավթը»,- ասել է Մետիսը իրեն ուղեկցող լրագրողներին։
Սա Մետիսի՝ Իրաք առաջին ուղևորությունն է, Պենտագոնի ղեկավար դառնալու պահից ի վեր։