
Կալանք է դրվել ռուսաստանցի միլիարդատիրոջ՝ աշխարհում խոշորագույն զբոսանավի վրա. ԶԼՄ-ներ

Աշխարհում խոշորագույն մասնավոր առագաստանավի վրա, որը պատկանում է ռուսաստանցի միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոյին, կալանք է դրվել, հայտնում է Yacht Harbour պարբերականը։
Զբոսանավի վրա կալանք է դրվել, կապված նավաշինական Nobiskrug ընկերության՝ պատվիրատուի՝ Valla Yachts Limited-ի նկատմամբ պահանջների հետ, որի ներկայացուցիչները սահմանված ժամկետում չեն փոխանցել 8.9 մլն եվրո գումարը։
Գումարն անհրաժեշտ էր վճարել մինչ հունվարի 27-ը։
143 մետրանոց երկարություն ունեցող զբոսավայրի արժեքը կազմում է 400 մլն եվրո։ Այն պետք է իր սեփականատիրոջը հասցվի այս տարվա գարնան վերջին։