Բաժիններ՝

Իրանը հայտարարել է կատարելագործված հրթիռների փորձարկման մասին

Իրանում փորձարկել են կատարելագործված հրթիռներ, հայտնում է իրանական «Թասնիմ» գործակալությունը։

Հաղորդվում է, որ հրթիռները գործարկվել են երկրի կենտրոնական մասում՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ այսօր մեկնարկած զորավարությունների ժամանակ։

Նշվում է, որ հրթիռները հաջողությամբ խոցել են թիրախը։ Ընդ որում՝ տեղեկություններ չեն հաղորդվում հրթիռների տեսակի և դրանց բնութագրիչների մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս