«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին է խոսել մանչեսթերյան թիմի մեկ այլ կիսապաշտպան՝ Խուան Մատան։
Թուրքիայի ոստիկանությունը հյուսիսարևելյան Արդվին նահանգի սահմանային անցակետում այսօր յուրահատուկ դեպք է տեղի ունեցել, հայտնում է Hurriyet Daily News-ը:
Նրանում, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր հանդիսանալով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, ոչ մի հակասություն չկա, RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Աղջիկ ջան, այսքան բացատրել եմ, մինչև հիմա չե՞ս հասկացել: Ես գոնե այն մարդն եմ, որ միշտ հետևից լուծումն էլ է ասել: Սկսենք նրանից, թե ինչո՞ւ Կարեն Կարապետյանի մոտ այս պահի դրությամբ դեռ չի ստացվել: Ներդրումային բոլոր ֆոնդերի կարգավորումը տրվեց Կենտրոնական բանկին: Կարեն Կարապետյանը պետք է սեպտեմբերին կանգնեցներ Հարկային օրենսգիրքը, որտեղ ներդրումների առումով փոքրն ավելի շատ է հարկվում, քան խոշորը, չի կանգնեցրել»:
Հայաստանին, անկասկած, դուր չի գալիս, որ Ադբեջանը սպառազինություն է գնում Ռուսաստանից, RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասնակից կուսակցություններն ու դաշինքները հիմնականում հրապարակել են իրենց ընտրացուցակների ոչ միայն առաջին տասնյակին կամ քսանյակներին, այլև ամբողջ ցուցակները։ Սակայն «Ծառուկյան» դաշինքը ամբողջական ցուցակը մինչ օրս չի հրապարակել:
Գործող կառավարման համակարգը կիսանախագահական է, որն ունի քաղաքական վտանգներ. դրանցից խուսափելու համար մենք ընտրել ենք կառավարման նախագահական համակարգը:
4 ռուս զինծառայող է սպանվել և 2-ը վիրավորվել է Սիրիայում ավտոմեքենայի պայթեցման հետևանքով, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Փետրվարի 14-ին Ալավերդու թիվ 3 մանկապարտեզից 5-ամյա երեխա էր դուրս եկել եւ խեղդվել Դեբեդ գետում: Դեպքից հետո մանկապարտեզի տնօրենն ու դաստիարակչուհին հեռացվել են աշխատանքից:
Պարզվել է, որ ձյան ծանրության տակ փլվել (մոտ 100 ք.մ.) բնակելի տան հյուրասենյակի և ննջասենյակի հատվածի տանիքը (մոտ 60 ք.մ):
Աբովյան քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել փետրվարի 20-ին։ Չորս երիտասարդ տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արման Զարգարյանը նշանակվել է Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետ:
«ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով փետրվարի 21-23-ին պաշտոնական այցով Ռուսաստանում կգտնվի ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը,-հիշեցրել են ՌԴ ԱԳՆ-ում:-Փետրվարի 22-ի բանակցությունների ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության, միջազգային ու տարածաշրջանային քաղաքականության լայն շրջանակի հարցեր»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նուրու Գուլիևը տեղեկացրել է, որ այսօր Թուրքիայի Իգդիր նահանգում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացել է 8 մարդ, որից 5-ը Ադրբեջանի քաղաքացի է։
Շվեդները վրդովված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երեկ արված հայտարարություններից։
Հ. Բագրատյանը նշեց, որ ինքը Կենտրոնում է առաջադրվել: Նրա համար մրցակից է ՀՀԿ-ի թեկնածուն՝ Հակոբ Բեգլարյանը. «Հարգում եմ իրեն, բայց իմ կարծիքով՝ իմ պայքարի իմաստը դա է»:
Հրդեհ Է բռնկել Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) շենքի տանիքում: Այս մասի «Sputnik Վրաստան»-ին հայտնել են հանրապետության ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կարգավորման հարցերով զբաղվող «112» գործակալությունում:
Երբ քաղաքական ուժերը նախաձեռնել են այս բարեփոխումները, նրանց նպատակը եղել է պարզ. այս քայլով մենք հետապնդում ենք լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու մեր երկրի զարգացման, հզորացման և շենացման համար:
«Պետք է ասել, որ բոլոր նրանք, ովքեր կայացրին այդ որոշումը, առաջին հերթին իրենք հեռացան «Ժառանգություն»-ից, քանի որ նրանք հեռացան այն ընդհանուր սկզբունքներից և արժեքային համակարգից, որոնք կրում էր կուսակցությունը: Դրա համար էլ ես հայտարարել եմ, որ իմ արժեքային համակարգն այլևս անհամատեղելի է «Ժառանգության» հետ»,- ասաց Զ. Փոստանջյանը:
Սաուդյան Արաբիայի և Իսրայելի մերձեցումը չի դիտվում որպես պատահականություն: Այս մասին իրանական IRNA գործակալությանը ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին՝ մեկնաբանելով սաուդացի և իսրայելցի պաշտոնյաների վերջին հայտարարությունները, որոնք հնչել են Մյունխենի անվտանգության համաժողովում:
«Պոբեդա» լուկոստերի ավիապարկը («Աերոֆլոտ» խմբի մեջ է մտնում) մինչև 2019թ. կավելանա ավելի քան կրկնակի՝ ներկայիս 12 ինքնաթիռից մինչև 30։
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017թվականի հունվարին՝ 2016 թվականի նույն ամսվա նկատմամբ, կազմել է 106.5
Ռուսաստանն ու Թուրքիան բանակցություններ են վարում նորագույն զենիթային С-400 «Տրիումֆ» համակարգերի վաճառքի մասին, ներկայումս լուծվում է ֆինանսավորման հարցը, այսօր հայտարարել է «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Կուզենայի խոսել ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի մասին: Բոլոր նրանք, ովքեր իրենց ընդդիմություն են հայտարարում, մենք այդպես էլ ընդունում ենք: Վաղը ՀՀԿ-ն կհայտարարի ընդդիմություն, մենք դա կընդունենք»:
«Իրականում մեր սպառողների 95%-ի մոտ գազի համար վճարված գումարը հունվարին կազմել է ավելի շատ, քան դեկտեմբերին, այնինչ մենք ակնկալում էինք, որ դեկտեմբերին ավելի քիչ ենք վճարելու, քան հունվարին՝ հաշվի առնելով սպառման ծավալը և այն հանգամանքը, որ գազի գինը նվազելու է»:
Մոսկվայում ծեծել են Իզաբելլա Ուռումյանցին՝ Անաստասիա Ստոցկայայի, Իրինա Դուբցովայի և Լեոնիդ Ռուդենկոյի պրոդյուսերին։ Աղջիկը հոսպիտալացվել է գլխուղեղի ցնցումով ու բազմաթիվ կապտուկներով, հայտնում է Life-ը։
Եթե մի փոքր ուսումնասիրություն արվեր, կպարզվեր, որ ներքին պայմանավորվածություն է եղել երեք օպերատորների միջև, որոնք այնպես են արել, որ փոքր և միջին բիզնեսը, և նաև իրացնողը սրանից չդժգոհի:
Արեշևի խոսքով՝ որոշվեց այս համաձայնագրի մասին հիշել՝ տնտեսական պատճառներից ելնելով: Ըստ նրա՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտուրը գնալով մեծանում է, առևտրաշրջանառությունը՝ աճում, ինչը երկու երկրների միջև լիարժեք տրանսպորտային հաղորդակցության անհրաժեշտություն է ստեղծում. «Այս փաստաթուղթը նման հնարավորություններ տալիս է: Այստեղ շատ կարևոր է՝ չքաղաքականացնել այդ հարցերը»:
Փետրվարի 21-22-ը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 23-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: