Բաժիններ՝

Պակիստանը ցանկանում է ընդլայնել համագործակցությունը Ադրբեջանի հետ պաշտպանության ոլորտում

Ադրբեջանի և Պակիստանի միջև գոյություն ունեն լավ հարաբերություններ, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Այս մասին ադրբեջանական Report կայքի հետ զրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանական արդյունաբերության նախարար Ռանա Թանվիր Հուսեյնը։

Նրա խոսքով՝ Պակիստանը հետաքրքրված է պաշտպանական ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնմամբ ու համատեղ նախագծերի իրականացմամբ։

Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Պակիստան կնպաստի պաշտպանության ոլորտում հարաբերությունների խորացմանը։
«Մենք կարող ենք համագործակցել պաշտպանական ոլորտում՝ սկսած փոքր զինամթերքից մինչև ինքնաթիռների արտադրություն»,- ասել է պակիստանցի պաշտոնյան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս