Չափազանց երկար ժամանակ Ադրբեջանը խախտել է 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը և թիրախավորել է քաղաքացիներին՝ այդ թվում բազմիցս հրետանային կրակ բացելով դպրոցականների դեմ: Ադրբեջանն իր զորքը նաև օգտագործել է հայկական քրիստոնեական դարավոր կառույցները, այդ թվում իր յուրահատուկ հայկական խաչքարերով հայտնի Ջուղայի գերեզմանատունը ոչնչացնելու նպատակով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ԿԱ առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ականջալուր լինելով և հետևելով Ձեր կոչին՝ մի խումբ երիտասարդներով մեր զորակցությունը հայտնելով, ցանցերի միջոցով դիմեցինք երիտասարդությանը և ստացանք աննախադեպ արձագանք: Որոշվեց Ազատության հրապարակում 17.04.2016թ. ժամը 17:00-ին անցակացնել հանրահավաք, ուր երիտասարդությունը կփաստի համազգային զինվորագրման գործընթացին իր մասնակցությունը բերելու վերաբերյալ:
Նորայր Միքայելի Հաջիյանը ՀՀ ԵԿՄ անդամ էր, նա, Արցախի պաշտպանությանն առաջիններից մեկը, կամավորագրվել է 2016թ. ապրիլի 2-ին, մարտական գործողություններին մասնակցել Թալիշի ուղղությունում, որտեղ և ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում զոհվել է հերոսի մահով։
Հայկական բնաշխարհի վրա ձյուն դրեց, որը դարձավ բոթ. Վերջին հրաժեշտը զինծառայող Տիգրան Բերակչյանին:
Վրաստանի ընդդիմությունը երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին մեղադրել է քաղաքական կոռուպցիայի մեջ, գրում է Gazeta.ru-ն: «Կառավարության գրեթե բոլոր անդամները ու խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները շատ խոշոր վարկել են ստացել «Քարթու» բանից, որի սեփականատերը օլիգարխ Իվանիշվիլին է: վաչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ստացել է 500 հազար լարիի (222 հազար դոլար) վարկ, Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Կումսիշվիլին՝ 350 հազար լարի վարկ, պատիժների կրման հարցերով նախարար Սոզար Սուբարին՝ 320 հազար լարի:
Ապրիլի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ մասնակից պետությունների դեսպանների հետ:
Ապացույց կեղծելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ապրիլի 13-ին ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն առաջին ահազանգն է ստացել օձի խայթոցի վերաբերյալ: Տուժածը Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ է: Նա տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ ներարկվել է հակաթույն: Հիվանդի վիճակը կայուն է:
Այս օրերին, երբ Հայաստանում չեն դադարում սուր քննադատություններ հնչել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին, երբ այդ փաստն անգամ նախագահ Սերժ Սարգսյանն է դատապարտում, երբ ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը կարծես դիտավորյալ հայտարարում է, թե անկախ ամեն ինչից՝ շարունակելու են զենքի մատակարարումներն Ադրբեջանին, քար լռություն էր պահպանում և ընդհատակ էր անցել իր ծայրահեղ ռուսամետությամբ հայտնի ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Պատգամավորին հնարավոր չէր գտնել նաև Ազգային ժողովում:
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Վոլֆսբուրգի» հետ անցկացրած պատասխան խաղում դարձավ 3 գոլի հեղինակ (3:0):
Վիրավորների մեջ է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղից Ռուբենը, ում մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, խնդրել է ՊՆ-ին փոխանցել իր խոսքը. «Ռուբենը մեր միակն է,- մղկտալով շարունակում է,- Գոնե 50 տոկոսով վերականգնեն տղայիս առողջությունը, գոնե գդալ կարողանա բռնել, ես ուրիշ բան չեմ ուզում իրենցից: Բանակ տանելիս՝ նշանակված ժամից ուշանալու դեպքում, անմիջապես գալիս, հասնում էին տուն, իսկ հիմա ոչ մեկը չի գալիս ու ասում, որ տեր կկանգնենք քո տղային, ամեն ինչ կարվի հնարավորինս առողջությունը վերականգնելու համար: Խնդրում եմ, խնդրում եմ օգնեք տղայիս առողջությունը գոնե 50 տոկոսով վերականգնել»:
Մոսկվայում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ կողմերը պայմանավորվել են հաջորդ նիստն անցկացնել մայիսի 20-ին՝ Երևանում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելիի գնահատմամբ՝ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ վերջին ագրեսիան առաջինը չէր, սակայն հույս է հայտնում, որ դա կլինի վերջինը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ու նրա կինն այսօր Դամասկոսում քվեարկել են Սիրիայում անցկացվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ամուսինները քվեարկել են «Ասադ» ընտրատեղամասում, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:
Այսօր արդեն Ադամի մորեղբայրն ասում՝ է խոսքեր չի գտնում. «Պարզապես շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ազգականներիս՝ իմ վիշտը կիսելու համար»: Խոսելով Ադամի մասին՝ ասում է. «Քաղաքի կենտրոնում ծնված, մեծացած՝ երևանցի, ճիշտ դաստիարակված… Ինքն ուրիշ ձև չէր կարող լինել: Իր եղբայրներից, մեր երեխեքից ուղարկել ենք, ծառայել են, պատվով հետ են եկել»:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով այցով գտնվում է Թուրքիայում, հանդիպել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ու նրա հետ քննարկել հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ պայքար ահաբեկչության և ծայրահեղականության դեմ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ղազախստանի մամուլի ծառայությանը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Սևակ Խաչատրյանի մահվան հանգամանքները։
Այսօր երգիչ, երգահան Ռուբեր Հախվերդյանի ասուլիսի ժամանակ նրան զանգեց իր ընկեր, ազատամարտիկ Վարդան Գևորգյանը, որն այս պահին գտնվում է ղարաբաղաադրբեջանական սահմանի առաջնային գծում, ու ասաց, որ պետք չէ ուղարկել «կոնֆետ և պեչենի», դրա փոխարեն՝ թող ուղարկեն գիշերային լուսարձակներ և ջերմադիտակ:
Գերմանիայի իշխանությունները հայտարարել են 3 մարդու ձերբակալության մասին, որոնց կասկածում են ԴԱԻՇ-ի զինյալներին ֆինանսավորելու մեջ, հայտնում է Associated Press-ը:
Հարցին՝ հույսներս ինքներս մեզ վրա՞ պետք է միայն դնենք, Ռ. Հախվերդյանն այսպես պատասխանեց. «Երբ ես ինչ-որ կնոջ հետ եմ հանդիպում, հույսս միայն իմ վրա չեմ դնում, նա էլ պետք է ինձ որոշ իմաստով գրգռի. այդ թուրքերը գրգռեցին, մերոնք էլ հույսները դրեցին իրենց վրա, բայց նրանք էլ մեզ օգնեցին, որ հույսներս մեզ վրա դնենք, գրգռեցին և ստացան»:
«Խոշտանգում է եղել: Եղբայրս է գնացել դիակը ճանաչելու: Մայրը շատ էր ուզում, որ ինքը գնար, տեսներ, բայց թույլ չտվեցին: Պետք չէր, որ իր հիշողության մեջ այդպես մնար: Սկզբում եղբայրս ասաց, որ ուղղակի կրակոցներից է մահացել, հետո պատմեցին, որ խոշտանգված է եղել մարմինը՝ ականջը կտրված, մատները կտրված, կրակահերթեր կան, անթույլատրելի զենքեր է օգտագործված եղել, դատական փորձաքննություն է եղել»:
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևն այսօր ընդունել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Սթավին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ապրիլի 9-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ կայացել է նրա և Սերժ Սարգսյանի հանդիպումը, որի ընթացքում բացառապես խոսվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումների և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտության մասին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ, ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության XIII գագաթաժողովին, հայտնում է APA գործակալությունը:
Եվրահանձնաժողովի անդամներն ապրիլի 16-17-ը Թեհրան այցի ընթացքում կքննարկեն Իրանի նավթի արդյունահանման հեռանկարները նավթ արտադրող մյուս երկրների կողմից նավթարդյունահանման հնարավոր սառեցման պարագայում, լրագրողներին տեղեկացրել է ԵՄ ներկայացուցիչը:
Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովն առաջարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Մինսկում՝ այն համատեղելով ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպման հետ:
Միաժամանակ կոչ ենք անում, բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ովքեր պատրաստվում են մեկնել առաջնագիծ, կրել հստակ երկկողմանի տեսանելի PRESS տարբերանշաններ (կամ թիկնոցներ), որոնք կփաստեն նրանց մասնագիտական կարգավիճակը:
«Մանչեսթեր Սիթին» և «Ռեալը» հաղթանակներ տարան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղերում և անցան մրցաշարի հաջորդ ռաունդ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողություններին և շփման գծում ներկայումս տիրող իրավիճակին առնչվող հարցեր: