Բաժիններ՝

Բելառուսն առաջարկել է ԵՏՄ հաջորդ հանդիպումն անցկացնել Մինսկում

Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովն առաջարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Մինսկում՝ այն համատեղելով ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպման հետ:

«Առաջարկում եմ անցկացնել մեր աշնանային հանդիպումը Մինսկում՝ այն համատեղելով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հետ»,- ասել է Կոբյակովը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ, տեղեկացնում է RIA Novosti-ն:

Ընդ որում՝ նա չի բացառել, որ այդ ժամանակահատվածում կարող են այլ առաջարկներ հնչել հանդիպումների մասին:

Հիշեցնենք, որ խորհրդի նիստը պետք է տեղի ունենար Երևանում ապրիլի 7-8-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930