Երկարատեւ հիվանդությունից հետո, ապրիլի 11-ին իսպանական Վալենսիա քաղաքում մահացել է սիրված ռեժիսոր, պրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանը։
Նորվեգիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Նազիկ Ավդալյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում «Բարսելոնայի» դեմ անցկացրած խաղի արդյունքները (2:0):
«Տեսավ, որ ես այնտեղ եմ ու գիտեմ՝ ինքն ուրիշ մարդ է, ինչպես ինքն է ներկայացնում, այդ մարդը չէ: Դրանից վախենալով, որ ես կարող եմ ինչ-որ մեկին պատմել, այսպես ասած՝ սկսեց իր թևի տակ պահել: Ինքն ինձ սկզբում խոսք էր տալիս՝ դու կխաղաս բեմերում, և այլն, ու ինքը պատմեց ինձ, թե ինչ գործունեություն է ծավալում, քանի տարեկան է իրեն ներկայացնում այլ անձանց: Եվ այդպես ես սկսեցի աշխատել իր թատրոնում»:
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը շարունակ շրջում է բոլոր մարտական հենակետերում, զորամասերում, հրահանգավորում երկրապահ կամավորականներին, ոգեւորում հայոց բանակի զինվորականությանն ու սպայակազմին:
«Առանց հայկական կողմերի բանակցային մոտեցումների լուրջ, բովանդակային վերանայման՝ Արցախը բանակցային սեղանի մոտ նստեցնելը կարող է սպասված արդյունքը չտալ: Մենք պետք է մեր խնդիրներն ընդհանուր մեկ հայեցակարգային համալիրի մեջ տեղավորենք՝ այդ դեպքում մեր ցանկացած քայլի, ցանկացած փաստարկի ուժը կբազմապատկվի»:
Երևանում Ապրիլի 15-ին կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ռազմական կոմիտեի հերթական` ութերորդ նիստը, որին մասնակցելու նպատակով ապրիլի 14-ին Երևան են ժամանել Կազմակերպության անդամ պետությունների` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունները, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը և Միացյալ շտաբի պետը:
Հայտնի է, որ «ուղիղ կապին» ստացվել է ավելի քան 3 միլիոն հարց: Անցած տարի միջոցառումը տևել է 3 ժամ 55 րոպե: Պուտինի և ռուսների հետ շփման համար հստակ ժամանակահատված սահմանված չէ: Ամենաերկար «կապը» եղել է 2013թ., երբ այն տևել է 4 ժամ 48 րոպե:
Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը հայ գործարար Լևոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Դատարանը որոշում է կայացրել Լևոն Հայրապետյանին մեղավոր ճանաչել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ կետով և դատապարտել 4 տարվա ազատազրկման»,- ասված է հրապարակված դատավճռի մեջ:
2015 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի շենքերից մեկի բնակարանից գողություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ Բեսսարիոն Լ.-ն և Շոթա Մ.-ն: Վերջինիս մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոց:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև մի շարք հարցեր, ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը:
2016 թվականի ապրիլի 6-ին N զորամասի հրետանու կրակային դիրքում մահացու հրազենային վիրավորումներով հայտնաբերվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը և Սուրեն Արթուրի Արամյանը:
Հրազդանում մեկնարկել է Սասուն Միքայելյանի նախընտրական հանրահավաքը:
«Հայաստանի մասին ես լսել եմ ինձ համար մեծ հեղինակություն վայելող մարդկանց կարծիքները և արել իմ հետևությունները՝ կապված այս երկրի հետ: Ես, անկասկած, կժամանեի Հայաստան՝ անկախ ամեն հանգամանքից՝ տալով այստեղ ապրող մարդկանց իմ ունեցածի ինչ-որ մասնիկը»:
Պետք է շնորհավորել ակումբին, որ մենք նորից դուրս եկանք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: 5 կիսաեզրափակիչ անընդմեջ. անհավանական է: Տարբեր ֆուտբոլիստներ, տարբեր մարզիչներ, բայց ակումբը միշտ առաջատար դիրքերում է: Հիասքանչ ստաբիլություն է:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է
Թշնամու հատուկ նշանակության ստորաբաժանումները միաժամանակ հարձակվել են երկու բարձունքների ուղղությամբ, այնուհետեւ առաջ են քաշել զրահատեխնիկա եւ մեկ ուղղությամբ` ձախ թեւում, հաջողություն են ունեցել: Սակայն հետագայում, հենվելով այդ բարձունքի վրա, նոր խնդիր չեն կարողացել լուծել: Այդպիսով` հակառակորդը շեղվել է առաջխաղացման պլանից: Մենք ամրացել էինք մոտակա դիրքում, որպեսզի այնուհետեւ ազատագրենք հիմնականը: Այդ դիրքում, որտեղ ես էի, ութ շարքային զինվոր կար, մեկը մյուսից խիզախ:
«Ռուսաստանը գուցե Ղարաբաղում ավելի «կտրված» դիրք ստանձնի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, ռուսական «Վալդայ» ակումբի անդամ, քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում գրանցված քառօրյա պատերազմին:
Ապրիլյան պատերազմը ստիպում է քաղաքային իշխանություններին ավելի լայնախոհ ու կազմակերպված լինել: Մասնավորապես, երևանցիները սոցցանցերում իրենց մտահոգությունն են հայտնում այն մասին, Աստված ո՛չ անի, թե Երևանի ռազմապաստարանները, որքանո՞վ են պատրաստ արհավիրքի ժամանակ պատսպարելու երևանցիներին: Արդյո՞ք այս ուղղությամբ արվում են որոշակի քայլեր:
Մեր դիտարկմանը, որ ՌԴ նախագահը հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղի հարցով վերջնական որոշում պետք է կայացնեն Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները», իսկ Ղարաբաղի ժողովրդի մասին ոչինչ չի ասել, Ս.Նիկոյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչ է նշում, ես իմ տեսակետն ասացի»:
Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանին մեղավոր ճանաչեց 800 հազար դոլար գումարի խարդախության մեջ: Այդ մասին դատարանի դահլիճից հայտում է ՏԱՍՍ-ը:
Վարույթն իրականացնող մարմինը նշանակել է դատաբժշկական փորձաքննություններ՝ պարզելու հայ զինծառայողներից յուրաքանչյուրի մահվան պատճառը, մարմնական վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը, դրանց պատճառահետևանքային կապը մահվան հետ, որ մարմնական վնասվածքը երբ է պատճառվել՝ նախքան զոհվե՞լը, թե՞ մահից հետո։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Բենֆիկան» ընդունել էր «Բավարիային»: Հանդիպումը տեղի ունեցավ «Դա Լուշ» մարզադաշտում և ավարտվեց 2:2 հաշվով:
ՀՀ քննչական կոմիտեում մուտք է եղել «Արթիկ» ՔԿ հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու, լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը։
2016թ.-ի ապրիլի 14-15 Լոնդոնում կկայանա Cbonds Emerging Markets Bond Conference համաժողովը` նվիրված պարտատոմսերի շուկային:
«Կարևոր խնդիրներից, որոնց հանդիպում են Հայաստանի տնտեսվարողները ԵԱՏՄ անդամ-պետությունների տարածքում, մասնավորապես, Ռուսաստանում կապված է նրա հետ, որ խոշոր առևտրային ցանցերը, սուպերմարկետները խտրական վերաբերմունք են ցուցաբերում արտահանող երկրների նկատմամբ: Օրինակ, այդ ցանցերը նախընտրում են աշխատել իրենց երկրի տեղական դիստրիբյուտոր ընկերությունների հետ: Այս դեպքում հայկական ընկերություններին այլընտրանք չի մնում, քան աշխատել նրանց հետ` ստիպված լինելով համաձայնել նրանց պայմաններին»,-ասաց Շաբոյանը:
Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ:
Սյունիքի մարզի ղեկավարը առաջնագծում կանգնած սահմանապահներին է փոխանցել սննդամթերք ու առաջին անհրաժեշտության պարագաներ և իր երախտագիտությունը հայտնել ռազմական գործողությունների ժամանակ ցուցաբերած արիության համար, մաղթել տոկունություն ու խաղաղ ծառայություն:
«ՊՍԺ»-ն, չկարողանալով անցնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, դիտարկում է մրցաշրջանի ավարտից հետո թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանի հեռացման հնարավորությունը:
ԿԲ խորհրդի ապրիլի 12-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՄՈՒՎ ՄԵԴ» ՍՊԸ գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 274 լիցենզիան (տրված` 05.04.2013թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն: