Բաժիններ՝

Վրաստանի ընդդիմությունը Բիձինա Իվանիշվիլիին մեղադրել է կոռուպցիայի մեջ

Վրաստանի ընդդիմությունը երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին մեղադրել է քաղաքական կոռուպցիայի մեջ, գրում է Gazeta.ru-ն:
«Կառավարության գրեթե բոլոր անդամները ու խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները շատ խոշոր վարկել են ստացել «Քարթու» բանից, որի սեփականատերը օլիգարխ Իվանիշվիլին է: վաչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ստացել է 500 հազար լարիի (222 հազար դոլար) վարկ, Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Կումսիշվիլին՝ 350 հազար լարի վարկ, պատիժների կրման հարցերով նախարար Սոզար Սուբարին՝ 320 հազար լարի: Գրեթե բոլոր նախարարներն ու խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները ստացել են խոշոր վարկեր «Քարթուից», որը, համաձայն իր կանոնադրության, հիպոթեքային վարկեր չի տրամադրում ֆիզիկական անձանց: Այդ ամենը վկայում է, որ մենք գործ ունենք Իվանիշվիլիի ստեղծած քաղաքական կոռուպցիայի հետ»,- հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Գեորգի Վաշաձեն:
Նրա խոսքով՝ Իվանիշվիլին շարունակում է «գնել իր նշանակած նախարարներին և խորհրդարանականներին»:
Վաշաձեն հայտնել է, որ գործարարները, որոնք 1 մլն 600 հազար լարի են ներդրել իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի նախընտրական արշավում, պետությունից ստացել են 30 միլիոն լարի արժողությամբ շահավետ պայմանագրեր՝ չմասնակցելով հայտամրցույթի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս