Նրա խոսքով` ապրիլի սկզբին բռնությունները հասան 1994թ. ի վեր աննախադեպ մակարադակի: «Բոլորս տեսել ենք տեղեկությունները՝ կապված ծանր զինտեխնիկայի օգտագործման, զոհերի մեծ թվաքանակի մասին, այդ թվում և քաղաքացիական: Հայտարարությունները Բաքվից և Երևանից վկայում են այն մասին, որ մենք լուրջ վտանգ ունենք, եթե իրավիճակը շուտ չհանդարտեցվի»,- ասաց Մոգերինին:
Նախնական տվյալներով՝ 1985 թվականից թանգարանի սեփականությանը պատկանող գործերը հափշտակվել են ապրիլի 7-ին: Իշխանությունները 25 հազար դոլարի չափով պարգեւ են առաջարկում այն տեղեկատվության համար, որը կօգնի գտնելու նկարները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թապրիլի 13-ին’ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը մեկ վայրկյան անգամ չի կասկածում, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում մադրիդցիները կարող են հաղթել կատալոնական «Բարսելոնային»:
Մաունթ Սինայ բժշկական կենտրոնի գիտնականներն ուսումնասիրել են կես միլիոն մարդկանց համագեները եւ հայտնաբերել են մի խումբ մարդկանց, որոնք կայուն են ծագումնաբանական մուտացիաների նկատմամբ: Այս հետազոտությունը հրապարակվել է Nature Biotechnology պարբերականում:
Մենամարտի օրը և Ռուրկի ապագա հակառակորդը դեռ հայտնի չեն: Ինչպես հաղորդում է ТАСС-ը, Ռուրկի մարզումային գործընկերներից մեկը՝ օլիմպիական չեմպիոն Եգոր Մեխոնցևը, ծնունդով Սվերդլովսկի մարզից է, դրա համար դերասանը, որպես մարտն անցկացնելու պոտենցիալ վայր, ընտրել է Եկատերինբուրգը:
««Լեսթերին» երկրպագելն ուրախության և տանջալից հոգեվարքի խառնուրդ է: Դու այնքան շատ ես ցանկանում, որ նրանք դառնան չեմպիոն, որ նրանց խաղերը դիտելը շատ դժվար է դառնում:
Եվրոպական խորհրդարանն իր լիագումար նիստում քննարկում է նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 13-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 14-ը ժամը 10.00-ն կդադարեցվի.
ԼՂՀ կառավարության տեղեկատվական կենտրոնը հրապարակել է ապրիլի 4-ից մինչև ապրիլի 9-ը ստացած նյութական աջակցության հաշվետվությունը:
Վլադիմիր Լենինի մարմնի տեսքը պահպանելու աշխատանքները 2016թ. գնահատվել են 13 միլիոն ռուբլի (197 հազար դոլար), հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով ՌԴ պետական գնումների մասին տեղեկագրքին:
Այս տեսանյութում շատ պարզ երևում է, թե սահմանի այն կողմում ինչ է անում հակառակորդը: Եվ, բնականաբար, նրանց համար էլ տեսանելի է հայկական կողմում տեղի ունեցող յուրաքանչյուր շարժ: ԵԿՄ անդամներից մեկը պատմում է, որ լսելի է նաև խոսակցությունները, որից պարզ է դարձել, որ ադրբեջանական կողմում կան օտարազգիներ: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմում աշխատանքներ իրականացնողներից մեկը խոսել է մաքուր ուկրաիներեն:
Ամենախոշոր փոխանցում կատարողը «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն է՝ 550 միլիոն դրամով, երկրորդ տեղում նույն «Գազպրոմ-Արմենիայի» կազմի մեջ մտնող «Տրանսգազ» ՍՊԸ-ն է՝ 57 մլն դրամ։ Թվով 6 հոգի փոխանցել են 1000-ական դրամ։ Շուրջ 40 հոգի՝ 5000 դրամ։ Շա՞տ է 2 միլիոն դոլարը, թե՞ քիչ։ Այս հարցին դժվար է պատասխանել ու երևի՝ պետք էլ չէ պատասխանել։
18 զինծառայողների մեջ, նրա խոսքով, երկուսը գլխատված են, որոնց գլուխները դեռ վերադարձված չէ: «Գլխատված զինծառայողներից մեկը Երևանից է, մյուսը՝ Արցախից: Մեր տղաներին նախապես խոշտանգել են, հետո գլխատել»,- ասաց Արամյանը:
Ավստրիացի բռնցքամարտիկ Աստրիդ Կլիմենտան կծել է սերբ Անդրեյ Պեշիչին Մյունխենում կայացած մենամարտի ժամանակ, որից հետո հարված է ստացել ծնոտին՝ սերբի պրոմոուտեր և նախկին բռնցքամարտիկ Ալեքսանդր Պետկովիչից:
ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի մարտի 31-ի որոշմամբ «ԻԴՐԱՄ» ՍՊԸ-ին տրամադրվել է վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության լիցենզիա:
Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում և արգելոց-թանգարաններում մուտքն անվճար է` հայտարարված է բաց դռների օր:
Ստեփանակերտում հոգեւորականները բաժանվել են Մարտակերտ-Մարտունի ուղղությամբ, ապա հանդիպել զորամասերի հրամատարական կազմի, զինվորների հետ:
Ըստ մասնագետների կարծիքի, կարճատեսությունն առաջանում է բնական լուսավորության պակասից:
«Բոլորը գիտեն, որ մենք ուզում ենք միշտ երիտասարդ մնալ և ապրել երկար: Պատմական տեսակետից 100 տարի առաջ մարդիկ միջինը 50 տարի էին ապրում: Այսօր մարդիկ ավելի երկար են ապրում` միջինը 85 տարի: Մենք երկարացրել ենք մեր կյանքի տևողությունը 35 տարով: Հին հույները միջինն ապրում էին 30 տարի: Մեզ պահանջվեց չորս հազար տարի`կյանքը երկարացնելու համար»,-նշեց նա:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 14-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի, Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից կառույցների ջրամատակարարումը:
ԼՂՀ հարցի կարգավորման որեւէ բանակցային պրոցես առանց ԼՂՀ ներկայացուցչի անընդունելի է:
Ելնելով լարված աշխատանքային իրավիճակից ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ուշ երեկոյան կրկին այցելել է Երևանի կենտրոնական հոսպիտալ:
Շվեդիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է ֆուտբոլային լարված գրաֆիկի ու դրա հետևանքով՝ իր մարզավիճակի մասին: Զլատանը նշել է, որ բարդ մակարդակով է խաղում՝ անկախ ծանրաբեռնվածությունից: Ըստ Զլատանի՝ ինքը դեռ երբեք այսքան լավ չի խաղացել և այսքան հրաշալի չի զգացել իրեն:
«Օլիգարխները պետք է մեր զինվորների օրինակին հետևեն, նրանք լավ դաս տվեցին բոլոր քաղաքական ուժերին և ղեկավարներին, փոխարենը՝ փող ծախսել կազինոներում, կոռուպցիոն նպատակներով, փողը պետք է օգտագործել՝ ի օգուտ մեր շահերի, փողը դրեք մեր պաշտպանության մեջ, մեր միացյալ շահերին»։
Հակառակորդի թվով երկու ուղղաթիռները խոցած զինվորներ Նարեկ Մալխասյանը, Գևորգ Մանուկյանը և հինգ տանկ խոցած զինծառայող Մարատ Պետրոսյանն այսօր պարգևատրվեցին մեքենաներով:
Սիլվիո Բեռլուսկոնին շարունակում է փորձարարությունը մարզիչների հետ: Բեռլուսկոնին և ակումբի նախագահ Ադրիանո Գալիանին երկուշաբթի 3 ժամանոց հանդիպում են անցկացրել Քրիստիան Բրոկիի հետ, ով մարզում է «Միլանի» պրիմավերան:
4 օրվա ընթացքում 60-70 զոհը խոսում է այն մասին, որ մենք պատրաստ չենք եղել դիմագրավելու թշնամու հարվածին: Մենք պետք է դասեր քաղենք, թե մենք ինչ խնդիրներ ունենք երկրի ներսում: Մեր հայրենասեր տղաների, զինվորների շնորհիվ կանխվեց այդ մեծ աղետը, բայց չեմ կարծում, որ այդ պատերազմն ավարտվեց, մենք հիմա գտնվում ենք հնարավոր պատերազմի փուլում, ու չի բացառվում, որ դա կունենա երկրորդ-երրորդ փուլ:
Հատուկ փոխանցիչների օգնությամբ կարելի է թարթելով լուսանկարներ անել:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 14-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ բնակելի զանգվածի 1-ից-20 և 35-ից-46 համարների ջրամատակարարումը: