Նազարբաևն ու Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունները
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով այցով գտնվում է Թուրքիայում, հանդիպել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ու նրա հետ քննարկել հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ պայքար ահաբեկչության և ծայրահեղականության դեմ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ղազախստանի մամուլի ծառայությանը:
Համաձայն մամուլի ծառայության հաղորդագրության՝ Նազարբաևն ու Էրդողանը քննարկել են պայմանավորվածություններ մի շարք հարցերի վերաբերյալ, որոնք ձեռք էին բերվել անցած տարվա ապրիլին Էրդողանի՝ Ղազախստան այցի ժամանակ: Երկու երկրների նախագահները քննարկել են առևտրատնտեսական, ներդրումային, գյուղատնտեսական ու մշակութային ոլորտին առնչվող հարցեր:
Նազարբաևը հայտարարել է, որ իր երկրի անդամակցությունը ԱՀԿ-ին լայն հեռանկարներ է բացում Ղազախստանի առևտրաշրջանառության ծավալների մեծացման համար, այդ թվում՝ Թուրքիայի հետ: