Բաժիններ՝

Մայրը քնից վեր էր թռել որդու կանչից՝ «մամա՛, օգնիր». Գրիգոր Հարությունյանին հանձնել են խոշտանգված. aravot.am

Այսօր Եռաբլուրում շարքային զինվոր, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված 19-ամյա Գրիգոր Հարությունյանի հուղարկավորությունն էր:

«Մի՜ տարեք, չէ՜, մի՛ տարեք, հե՜տ բերեք»: Հուղարկավորության ժամանակ Գրիգորի մայրն ի վիճակի չէր հրաժեշտ տալ որդուն, նա ձեռքերը պարզել էր դեպի որդու դագաղը, չէր ուզում բաց թողնել, չէր ուզում բաժանվել: Aravot.am-ի հետ զրույցում Գրիգոր Հարությունյանի բարեկամը՝ Անահիտ մորաքույրը պատմեց, թե ինչքան դժվար է մայրը միայնակ մեծացրել որդուն. «Գրիգորը կամեցող, չափից դուրս համեստ էր: Այդպիսի մարդ չկար, որը դիմեր ու Գրիգորը օգնած չլիներ:

Թե ինչ հանգամանքներում է մահացել Գրիգոր Հարությունյանը, Անահիտ մորաքույրը պատմեց. «Խոշտանգում է եղել: Եղբայրս է գնացել դիակը ճանաչելու: Մայրը շատ էր ուզում, որ ինքը գնար, տեսներ, բայց թույլ չտվեցին: Պետք չէր, որ իր հիշողության մեջ այդպես մնար: Սկզբում եղբայրս ասաց, որ ուղղակի կրակոցներից է մահացել, հետո պատմեցին, որ խոշտանգված է եղել մարմինը՝ ականջը կտրված, մատները կտրված, կրակահերթեր կան, անթույլատրելի զենքեր է օգտագործված եղել, դատական փորձաքննություն է եղել»: Գրիգորի բարեկամը նաեւ պատմեց, որ դեպքերից 1-2 օր հետո անընդհատ երազներ են տեսել. «Մայրը գիշերը վեր էր թռել քնից՝ իր կանչից՝ մամա՛, օգնիր, մամա՛, օգնի՛ր: Տատիկն է երազում տեսել, թե ոնց է ինքը ցավից դեմքը ծամածռում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս