Բաժիններ՝

Ռոնալդուն հեթ-տրիկ ձևակերպեց և խփեց 16-րդ գոլը Չեմպիոնների լիգայում

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Վոլֆսբուրգի» հետ անցկացրած պատասխան խաղում դարձավ 3 գոլի հեղինակ (3:0):
Առաջին երկու գնդակները պորտուգալացին խփեց առաջին խաղակեսում` 1.5 րոպեների ընթացքում (15-րդ և 17-րդ րոպեներին): Հեթ-տրիկը ձևակերպվեց հանդիպման վերջնամասում` 77-րդ րոպեին:

Առաջին գոլի դրվագում ասիստենտի դերում հանդես եկավ թիմի պաշտպան Դանիել Կարվախալը: 2-րդ դեպքում հարձակվողն օգտվեց Տոնի Կրոսի անկյունայինից կատարած փոխանցումից: 3-րդ գնդակը Ռոնալդուն խփեց տուգանայինից կատարած ուղիղ հարվածով:

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում Ռոնալդուն դարձել է 16 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930