Բաժիններ՝

«Մեր օլիգարխիկները թող գիշերային լուսարձակներ և ջերմադիտակ ուղարկեն, կոնֆետ-պեչենի են ուղարկում, որ ի՞նչ անենք». Ազատամարտիկը՝ սահմանային առաջին գծից

Այսօր երգիչ, երգահան Ռուբեր Հախվերդյանի ասուլիսի ժամանակ նրան զանգեց իր ընկեր, ազատամարտիկ Վարդան Գևորգյանը, որն այս պահին գտնվում է ղարաբաղաադրբեջանական սահմանի առաջնային գծում, ու ասաց, որ պետք չէ ուղարկել «կոնֆետ և պեչենի», դրա փոխարեն՝ թող ուղարկեն գիշերային լուսարձակներ և ջերմադիտակ:

«Մենք առաջին գծում ենք, մեր զինվորների կողքին ենք, մեր դուխը, զինվորների դուխը տեղն ա, իրանք 2000-ից ավելի զոհ են տվել, 35 տանկ են խփել մերոնք: Մեր ղարաբաղցի տղերքն են ինձ ասել: Ամեն ինչ լավ է, ոչ մի բանի կարիք չունենք՝ բացի դրանից: Դրանցից եթե դիրքերում լինի, լավ կլինի, մեր օլիգարխիկները թող դրանցից ուղարկեն, կոնֆետ-պեչենի են ուղարկում, որ ի՞նչ անենք»,- հեռախոսով լրագրողներին փոխանցեց ազատամարտիկը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս