Բաժիններ՝

Եվրահանձնաժողովի անդամները Թեհրան այցի ընթացքում կքննարկեն նավթարդյունահանման հեռանկարները

Եվրահանձնաժողովի անդամներն ապրիլի 16-17-ը Թեհրան այցի ընթացքում կքննարկեն Իրանի նավթի արդյունահանման հեռանկարները նավթ արտադրող մյուս երկրների կողմից նավթարդյունահանման հնարավոր սառեցման պարագայում, լրագրողներին տեղեկացրել է ԵՄ ներկայացուցիչը:

«Մենք գիտենք, որ քննարկումներ են ընթանում երրորդ երկրների կողմից նավթի արդյունահանման սառեցման որոշումների մասին: Մենք գիտենք, որ Իրանը պլանավորում է ավելացնել նավթի արդյունահանումը: Հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում քննարկումների հետևում:

Մենք դեռևս չենք գնահատել հետևանքները, թե ինչ կարող է տեղի ունենալ: Դա այցի նպատակներից մեկն է՝ քննարկել այդ հարցը Իրանի նավթի նախարարի հետ»,- ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, ասել է ԵՄ ներկայացուցիչը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930