Այսօր Ազատության հրապարակից դեպի ՀՀ-ում Ռուսաստան Դաշնության դեսպանատուն իրականացվեց բողոքի երթ:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը տղամարդկանց 85 կգ քաշային ծանրորդների C ենթախմբի պայքարում զբաղեցրեց 3-րդ տեղը՝ երկամարտում հավաքելով 332 կգ:
Ապրիլի 13-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի առանձին հատվածներում հակառակորդի կողմից շարունակվել է խախտվել կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ բանավոր պայմանավորվածությունը:
«Սա կրոնական պատերազմ չէ, սա կրոնական հակամարտություն չէ: Հայ ժողովուրդն ավանդական շատ փայլուն հարաբերություններ է ունեցել և՛ արաբական աշխարհի հետ, և՛ Իրանի հետ, և՛ բազմաթիվ մահմեդական երկրների հետ: Սա բացառապես թուրքական, պանթուրքիստական գործոն է, և այդ թուրք-ադրբեջանական տանդեմը չպետք է նույնացնել մահմեդականության հետ»,- ասաց Շարմազանովը:
Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները մեկնել են Սերբիա, որտեղ կմասնակցեն Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին:
«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ անցկացրած խաղում կրած պարտությունից ստացած տպավորություններով (0:1):
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «ՊՍԺ»-ի դեմ անցկացրած պատասխան խաղում տարած հաղթանակից ստացած տպավորություններով (1:0):
«Ադրբեջանին հիմնական նպատակով պետք էր բլից-կրիգ, որի արդյունքում իրենց պետք էին հայկական բնակավայրեր, ոչ թե ինչ-որ դիրքեր կամ բարձունքներ, որպեսզի կարողանային արագ կանգնեցնելով պատերազմը՝ ցույց տային իրենց ժողովրդին այն թեզը, որով 20 տարի շարունակ կերակրում են նրանց, թե ադրբեջանական բանակը մեկ օրում ընդունակ է գրավել ողջ Արցախը: Չի բացառվում նաև, որ իրենց հիմնական թիրախներևից մեկն էլ Սարսանգի ջրամբարի գրավումն է եղել»,- կարծում է Տիգրան Քոչարյանը:
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է մտքերով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բենֆիկայի» հետ կայանալիք պատասխան խաղի նախօրեին (առաջին խաղ` 1:0):
«Եթե կամանդ տան, խոստանում եմ՝ մերոնք Բաքվում չայ կխմեն»,- այս մասին առաջնագծից հայտարարել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:
«Հա, ոնց որ պսակված լինեն դրանք իրար հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության հուշագրին, ասաց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 13-ին հանդիպել է Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանին և քննարկել Ադրբեջանի հետագա սադրանքները կանխելու նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկումը։
Ապրիլի 13-ին, ժամը 16.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի թիվ 6 շենքի տանիքում:
Ապրիլի 14-15-ը տեղի կունենա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի աշխատանքային այցը Հայաստան: Այցի ընթացքում Բորդյուժան կհանդիպի ՀՀ Նախագահ, հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն արտահայտվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնայի» հետ կայանալիք պատասխան հանդիպման կապակցությամբ:
Իսրայելցի վիպագիր, խմբագիր, Երուսաղեմի իսրայելագիտության ինստիտուտի հիմնադիր Օրա Ահիմեյրը դեմ է, որ իր երկիրը զենք վաճառի Ադրբեջանին` այն ընդդեմ հայերի օգտագործելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպված «Ցեղասպանություն և գրականություն. իսրայելական և հայկական համեմատական հեռանկարներ ը» թեմայով գիտաժողովի մեկնարկին տեղեկացրեց նա:
Ապրիլի 13-ին, ժամը 18.36-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 52-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց 63 կգ քաշային պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Քրիստինե Պետրոսյանը երկամարտի 207 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը:
«Ակնհայտ է, որ արցախյան հակամարտության ցանկացած սրում լուրջ վտանգներ է պարունակում Իրանի համար, որովհետև Իրանն այն բացառիկ երկիրն է, որը ցամաքային սահման ունի երեք հանրապետությունների հետ՝ ՀՀ-ի, ԼՂՀ-ի, Ադրբեջանի: Բացի այդ, հարավային ճակատում ընթացող գործողություններն անմիջապես հարում էին Արաքս գետին, իսկ դա մեր, Արցախի ու Ադրբեջանի սահմանն է Իրանի հետ, հետևաբար, նաև եղան դեպքեր, երբ արկակոծության ենթարկվեց Իրանի տարածքը: Իհարկե, այդ արկերն արձակվում էին Ադրբեջանի կողմից, բայց ադրբեջանական կողմը դա օգտագործեց, մեղմ ասած՝ ոչ ի նպաստ մեզ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Ապրիլի 13-ին, ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կուրղինյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Սուրենը 4 որդի ուներ, միշտ ասում էր՝ դիրքեր եմ բարձրանում, որ երեխաներս ինձնով հպարտանան, պարծենան: Այդպես էլ եղավ. չորս որդիները պիտի միշտ իմանան, որ իրենց հայրը հերոսի մահով է ընկել»:
Բողոքի երթ դեպի Ռուսաստանի դեսպանատուն (ուղիղ):
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը հակամարտության ամբողջ համապարփակ լուծման ընդամենը մեկ տարր է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Խաղաղապահների տեղակայման հարցը ի հայտ է գալու կարևորագույն խնդիրները լուծելուց հետո: Հիմնական խնդիրը ոչ թե հետևանքների, այլ պատճառների վերացումն է: Խաղաղապահները պատճառը չեն վերացնելու»,- նշեց Շարմազանովը: Նրա խոսքով՝ հակամարտության […]
Բարեկամների խոսքով` Բագրատն այնպես էր կազմակերպել զինվորական հերթափոխը, որ ինքն ու եղբայրը միաժամանակ դիրքեր չբարձրանան. կարծես կանխազգացել էր ինչ-որ բան:
«Ես ապրելու իմ ձևը գիտեմ, ոչ միայն լավ եմ ապրում, այլև իմ առանձնատունն ունեմ Վահագնի թաղամասի վերևում: Ինձ Ռոբերտ Քոչարյանը տուն էր տվել՝ 3 սենյականոցս 4-ի հետ փոխել եմ քաղաքի կենտրոնում, ես գլուխս առա փախա էս քաղաքից, որովհետև համարեցի, որ այս քաղաքն այլևս իմը չէ, որովհետև իմ ծանոթների 70 տոկոսն արտասահմանում են, մնացածը բոմժացած նստած են, ի՞նչ անեն: Ես ամեն շաբաթ ունեմ 300 դոլարի չափ փող, եթե ոչ՝ 600, որովհետև շաբաթը մեկ համերգ եմ տալիս»:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանն այդպես դրսևորեց իրեն, «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ Ռուսաստանն իր շահն է պաշտպանում. «Շատ լավ է անում, որևէ մեկն այդ առումով Ռուսաստանին ոչինչ չի կարող ասել: Խնդիրն այն է, որ Հայաստանն իր շահը չի պաշտպանում: Ակնհայտ է, որ Հայաստանն այս պահին միանշանակ պետք է դուրս գա և՛ ԵՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից, Ռուսաստանի հետ բացառապես փոխշահավետ համագործակցություն իրականացնի և՛ տնտեսական, և՛ ռազմական ոլորտում»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ռազմական գործողությունների հետեւանքով զոհված եւ անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը: 2016 թ.-ի ապրիլի 13-ի դրությամբ, ըստ Կազմակերպություն դիմած հարազատներից, սոցիալական կայքերից, լրատվական միջոցներից եւ պաշտոնական աղբյուրներից հավաքագրված տեղեկատվության, մահացել է 86 անձ, և ճշտված են բոլորի անուն-ազգանունները։
Իգոր Արտեմևը ՀՀ Նախագահին է ներկայացրել իր ղեկավարած կառույցի շրջանակներում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև խոսել այն քայլերի մասին, որոնք ուղղված են ռուսական շուկայում հայկական արտահանող ընկերությունների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելուն:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Արարատնյուզ» կայքի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016թ. ապրիլի 08-ին Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-պատռված թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1995թ. ծնված Ազատ Աբրահամյանը: Ժամեր անց երիտասարդը, առանց գիտակցության գալու, հիվանդանոցում մահացել է: