Բաժիններ՝

Ադրբեջանը հետաքրքրված է Իսրայելի հետ տնտեսական կապերի ընդլայնմամբ. Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևն այսօր ընդունել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Սթավին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Հանդիպման ժամանակ Մուստաֆաևը նշել է, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները զարգանում են: Նա ընդգծել է, որ ներկայում Ադրբեջանում գործում է իսրայելական 37 ընկերություն, որոնք նաև մասնակցում են տենդերների:

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ գոյություն ունեն լավ հնարավորություններ Իսրայելի հետ համագործակցելու առողջապահության, դեղագործական, գյուղատնտեսության, ՏՏ ոլորտներում, զբոսաշրջության, նավթային արտադրանքի արդյունահանման ոլորտներում:
Նա իսրայելական ընկերություններին հրավիրել է Ադրբեջան՝ ծանոթանալու երկրի նավթային ոլորտի պոտենցյալի հետ ու ուսումնասիրելու համագործակցության հնարավորությունները:

Սթավը, իր հերթին, նշել է, որ իսրայելական ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում Ադրբեջանի տնտեսության տարբեր ոլորտների նկատմամբ, այդ թվում՝ նաև դեղագործության տրանսպորտի, հեռահաղորդակցության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս