Բաժիններ՝

ԵՏՄ վարչապետների հերթական հանդիպումը կկայանա մայիսի 20-ին՝ Երևանում

Մոսկվայում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ կողմերը պայմանավորվել են հաջորդ նիստն անցկացնել մայիսի 20-ին՝ Երևանում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Միջկառավարական խորհրդի նիստին քննարկվել են հարցեր, որոնց վերաբերյալ հարկավոր է հստակեցնել կողմերի տեսակետները, որպեսզի հանձնաժողովը կարողանա առաջ շարժվել և պատրաստել նոր փաստաթղթեր։

Մասնավորապես, պայմանավորվել ենք, որ Երևանում կայանալիք Միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի ընթացքում վերադառնալու ենք նավթի ու նավթամթերքի միասնական շուկայի ստեղծման հայեցակարգին։ Երևանում կշարունակվի նաև երկաթուղային փոխադրումների հարցի քննարկումը»,- տեղեկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ ընդգծելով, թե ԵՏՄ կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են, որ նման հանդիպումներն ավելի հաճախ են կազմակերպվելու:

Կողմերը նիստի ժամանակ պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու մայիսի 20-ին՝ Երևանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930