Բաժիններ՝

Ծգլը վրդովվել էր Տլեի եղբոր անունը «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության հետ կապելու լուրերից. aravot.am

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր ուսումնասիրեց «Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանության գործով ապացույցները: Հետազոտվեց նախ սպանության վայրի տեսագրությունը: aravot.am-ի փոխանցմամբ՝ ամբաստանյալների պաշտպան՝ փաստաբան Լուսինե Սահակյանը բարձրաձայնեց կարեւոր մի հանգամանք, որ տեսանյութում առկա անձանց դեմքերը գրեթե տեսանելի չեն, բայց քննիչն ու ընթերականերն արձանագրել են ամբաստանյալներ Վահան Հակոբյանին, Սարգիս Գրիգորյանին ու Սարգիս Հախանումյանին:

Երկրորդ ապացույցը Նուբարաշեն խճուղում գտնվող խանութներից մեկի տեսախցիկների տեսագրությունն էր, խանութի տեսախցիկներն արձանագրել էին, որ ամբաստանյալների մեքենան 13:48 րոպեին է անցել, մինչդեռ մինչ այս ցուցադրված մեկ այլ տեսագրությամբ արձանագրված էր, որ նշված մեքենան 13:48-ին արդեն եղել է ՔԿՀ-ի մոտ: Տիկին Սահակյանը այդ հարցն էլ դատարանում բարձրացրեց՝ պնդելով, որ ժամերի համընկնումը պետք է փորձագետը բացատրեր, մինչդեռ քննիչն է շտապել բացատրել՝ պնդելով, թե տեսախցիկներից մեկի ժամը երկու րոպեով հետ է ընկել:

Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն էլ համաձայնեց Լուսինե Սահակյանի հետ՝ եթե զննության ժամանակ քննիչը տեսագրության մեջ չի տեսնում անձանց դեմքը կամ այլ պատկերներ, ապա պետք է նշի՝ չի երևում, սակայն այդ ամենը համակցության մեջ պետք է դիտարկել: Դատական նիստի ժամանակ փոքրիկ միջադեպ գրանցվեց, երբ ամբաստանյալներից Սարգիս Գրիգորյանը (Ծգլը) անդրադարձավ գործով մյուս ամբաստանյալ Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբոր հետ կապված մամուլում տեղ գտած վերջին հրապարակումներին:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, վերջերս Երևանում Շիրակի փողոցում գործող «Լիա» գեղեցկության սրահում հնչած կրակոցների վայրում է գտնվել նաեւ Տլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը: «Ծելեվիզրներով ինչ ասես ասեն, դոգմա դարձնեն, իմանան էդ մարդիկ հանցագործ են… Թող շառ անեն իրա վրա ու տանեն մի 15 օր փակեն, տենամ կդիմանա կամ էլ թող զգան էտ ինչա…, բա որ էտ մարդկանց ընտանիքին ինֆարկտ խփեր: Հերիք չի մի հատ էս տղեն ստեղ ա զրպարտանքով, մի հատ էլ ախպերը, ով էր պատասխան տալու լրատվամիջոցնե՞րը, թե՞ դատախազը»,- դատարանում բորբոքվեց Սարգիս Գրիգորյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս