
Մեկ ամսում Մոսուլը լքել է 68 հազար մարդ

Մոսուլի ազատագրման գործողությունն սկսվելուց ի վեր շրջանի մոտ 68 հազար բնակիչ լքել է իրենց տները, հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ժոել Միլմանը ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնակայանում։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Նրա խոսքով՝ միայն վերջին 4 օրում 8300 իրաքցի պարտադրված է եղել լքել իրենց տները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ինտենսիվ ռազմական գործողությունների հետևանքով վերջին օրերին Մոսուլի արևելյան շրջանները լքել է 3200 խաղաղ բնակիչ, հիմնականում՝ կանայք և երեխաներ։