
«Մանչեսթեր Յունայթեդը» և adidas-ը համոզում են Մեսսիին չերկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

Արգենտինացին կարող է ստանալ 100 մլն եվրո:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ անհայտ մի ակումբ մեծ բոնուս էր առաջարկել Լեո Մեսսիին «Բարսելոնայի» հետ պայմանագիրը չերկարաձգելու համար: Marketing Deportivo-ն պնդում է, որ այդ միասնական քայլին են գնացել «Մանչեսթեր Յունայթեդը» և adidas-ը:
Գերմանական ֆիրման հիասթափված է մանկունյանցիների թույլ խաղից և վախենում է բրենդի հեղինակության նվազումից: adidas-ը վստահ է, որ Մեսսիին «Մանչեսթեր Յունայթեդ» հրավիրելը կշտկի իրավիճակը:
Լիոնել Մեսսին adidas-ի առաջին դեմքն է:
Գերմանական ընկերությունը պլանավորում է Լեոյի հետ ստորագրել անժամկետ պայմանագիր, եթե վերջինս ընդունի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը